25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Բիլայնի” անհավանական արկածները

2012թ. տոնական առաջին շաբաթվա հանգիստս`  որոշեցի համատեղել աշխատանքի հետ, հետ չմնալ աշխարհի թուհուբոհից եւ ինչպես խոստացել էր  Henaran.am-ը` իր  ընթերցողներին զերծ չպահել  կարեւոր իրադարձություններից:

Սակայն, գեղեցիկ մտահաղացումս հօդս ցնդեց, երբ հասա Կապան` դիմավորելու Ամանորն ու աշխատելու: Ընդհանրապես  “Բիլայնի” USB-մոդեմով հնարավոր չէր Համացանցին միանալ:

Մի պահ մտքովս անցավ, որ Ամանորի գնումների հետ կապված` մոռացել եմ վճարել, հետո հիշեցի, որ դեռ ժամանակ չէ վճարելու եւ ես պարտք չեմ ընկերությանը:

Հա, ոգեւորվեցի, երբ ընկերություն զանգահարելիս` ավտոմատ-հեռախոսավարուհին շնորհավորանքների հետ մաղթեց`  ուրախությունս կիսեմ ընկերներիս եւ մտերիմներիս հետ, որպեսզի կյանքը ավելի ջերմ եւ լուսավոր դառնա:

Ու հետո էլ  “Բիլայնի” օպերատորները ջերմ ու բարեհամբույր բացատրում էին փոխելու կարգավորումները, համոզում էին, որ գուցե ցանցը ծանրաբեռնված է, բայց ապարդյուն: Այդպես էլ ես չկարողացա միանալ, ավելի շուտ  միացումս կարճ էր տեւում:  Իսկ քանի որ ընթերցողին չէր բավարարի իմ պարզաբանումը, ստիպված հարեւանի տուն գնացի:

Վայ, հենց էդ պահին էլ մտածեցի, որ “Բիլայնը” շատ “խորամանկ” քայլի է դիմել.  գուցե այդպես է արել, որ կարտոս առնեմ հարեւաններիցս եւ ուրախությունս կիսեմ նրանց հետ….

Մի խոսքով, Տարեմուտի վերջին օրը ես համալրեցի  խաբված սպառողների բանակը: Իսկ բաժանորդ դառնալուց խոստումներ էին տալիս.”Այս սակագնային պլանով կարող եք ամեն տեղից միանալ, բացի գետնի տակից: Այ եթե 12 հազարանոց վերցնենք, նույնիսկ գետնի տակից եք միանալու”,-“Բիլայնի” սպասարկման կենտրոնում ասացին ինձ ու ընկերոջս:

Ի դեպ, ընկերս ցանկացավ ինձ նվեր անել ու ընտրեց այդ օպերատորին, թե չէ, եթե ինձ մնար…լավ` գովազդ կստացվի անվճար:

Ամեն դեպքում, շատերը, կարծում եմ համամիտ կլինեն, որ  Սյունիքի մարզը ինչքան էլ հեռու է մայրաքաղաքից, բայց մարզկենտրոն Կապանը գետնի տակ չէ եւ ես ազատ կարող էի իմ ընտրած սակագնային պլանով Համացանցին միանալու հնարավորություն ունենալ:

Բիլայնի” հարգելի պատասխանատունե’ր, ով է փոխհատուցելու սպառողների բարոյական վնասը, ինչու եք խաբում սպառողներին, արդյոք հնարավոր չէ աշխատել առանց վառ խոստումների:

Կարծում եմ աշխատանքային օրերին կստանամ հարցերիս պատասխանը….

Իսկ հիմա էլի  հարեւանի տանն եմ ու նրանց եմ նեղություն պատճառում….

Արագ տեղադրեմ նյութս ու համակարգիչը ազատեմ:

Հարեւանս իմ  չհաջողված մտահղացման մասին աշխարհի տարբեր երկրներում գտնվող մեր համատեղ ծանոթներին պատմել է ուզում:

Ես նրան չեմ զրկի այդ հաճույքից:

Արմեն Դավթյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ