10 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Ուշադրություն. նոր արագաչափեր եւ տեսախցիկներ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2015 թվականի սեպտեմբերի 22-ից գործարկվելու են հետևյալ խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները. – Երևան քաղաքի Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկ, – Երևան քաղաքի Տերյան-Պուշկինի փողոցների խաչմերուկ, – Երևան քաղաքի Շիրազ-Ջանիբեկյան փողոցների խաչմերուկ, – Երևան քաղաքի Սեբաստիա-Ա. Վեգներ փողոցների խաչմերուկ, – Երևան քաղաքի Մուրացան-Ռոստովյան փողոցների խաչմերուկ, – Երևան քաղաքի Մարգարյան-Բաշինջաղյան փողոցների խաչմերուկ, – Երևան քաղաքի Նար-Դոսի-Տիգրան Մեծի փողոցների խաչմերուկ, – Երևան քաղաքի Սասունցի Դավիթ-Բելինսկի փողոցների խաչմերուկ, – Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի-Թբիլիսյան նրբանցք խաչմերուկ, – Երևան քաղաքի Գրիբոյեդով-Մամիկոնյանց փողոցների խաչմերուկ: Նույն օրվանից գործարկվելու են նաև հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը. – Երևան քաղաքի Հալաբյան փողոց՝ Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկից Եղվարդի խճուղի ընկած ճանապարհահատված, 2 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է, – Սյունիքի մարզի Գարհայք համայնքի վարչական տարածք՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ