18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Մեկնարկել են պետբյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ մեկնարկել են ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները: Սեպտեմբերի 16-ին ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, Արտաքին գործերի, Էկոնոմիկայի, Սպորտի և երիտասարդության հարցերի, Մշակույթի, Սփյուռքի, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Էներգետիկայի և բնական պաշարների, Գյուղատնտեսության, Բնապահպանության, Քաղաքաշինության նախարարությունների, ՀՀ սահմանադրական դատարանի, Քննչական կոմիտեի, Հատուկ քննչական ծառայության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Դատական դեպարտամենտի ղեկավարները ներկայացրել են առաջարկություններ «ՀՀ 2016թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ:

Ըստ ընթացակարգի՝ վարչապետի գլխավորությամբ տեղի են ունենում պետական բյուջեի նախնական տարբերակի քննարկումներ բոլոր գերատեսչությունների հետ, ինչի արդյունքում ամբողջական տեսքի է բերվելու բյուջեի նախագիծը և ներկայացվելու է Ազգային ժողով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ