23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

19 ամյա Սյուզիին բռնաբարել ու սպանել են.մայրը պատիժ է պահանջում/վիդեո/

Սաթենիկ Գևորգյանն այդ օրն անհանգիստ էր: Չէր ուզում անհանգստությունը կապել միակ դստեր՝ Սյուզիի հետ, որը աշխատավայրում էր: Երբեք աշխատանքից հետո չէր ուշանում: Խանութը, որտեղ աշխատում էր աղջիկը, ընդամենը 200 մետր էր հեռու տնից:

… Տեղի ունեցածը սարսափելի էր: Սաթենիկի կյանքնը փոխեց իր գույները, երբ հասկացավ, որ միակ դուստրը այլևս իր կողքին չի լինի:

Վթար` սա առաջին լուրն էր, որը ազդարարեց աղջկա մահվան մասին: Henaran.am-ի հետ զրույցում մայրը նշեց, որ առաջին իսկ րոպեից չի հավատացել վթարի վարկածին. « Իմ աղջիկը այնքան սպիտակ էր, ոնց որ թափանցիկ, ու իրա մարմնի վրա եղած կապտուկները անբնական էին, 1 մետր 60 սմ հասակ ունեցող աղջիկս 48 կգ քաշ ուներ, իրեն տեսնողը չէր էլ կարծում թե 19 տարեկան է, քանի որ չէր շպարվում, ունք չէր հանում, 14-15 տարեկանի տեսք ուներ»,-պատմեց Սաթենիկ Գևորգյանը:

Դեպքը տեղի է ունեցել Մասիս քաղաքում: Վթարի ժամանակ մեքենայի ղեկին եղել է Արարատ Կաֆյանը, որը իր բացատրությունում նշել է, թե աղջիկը իրեն խնդրել է մեքենայով տեղափոխել կողքի գյուղ, ինչ-որ հանդիպման համար: Սյուզին իբր չի հանդիպել այն մարդուն ում համար գնացել էր կողքի գյուղ, ու Կաֆյանը նրան ցանկացել է տուն ուղեկցել աղջկան: Կաֆյանի մեկնաբանությամբ ճանապարհին աղջկիը իրեն անհանգստացրել է, այսպես ասած «ձեռք գցել» ու այդ ժամանակ վթար է եղել ու Սյուզին ընկել է առվակի մեջ ու տեղում մահացել:

«Իմ աղջկան բռնաբարել ու սպանել են, ես համոզված եմ ու կաշառվել է դատաբժիշկը,որը ինձ չտվեց աղջկաս ներքնաշորերը: Կաֆյանի աներձագը քննիչ էր ու ինքը ինձ ասեց, որ չի դատվելու ու մի օր էլ չնստեց»,-պատմեց Սաթենիկը:

Նշենք, որ դեպքը տեղի է ոինեցել 2007 թվականին, բայց մայրը վստահ է, որ կհասնի արդարության.«Երեխուս ու ավելի ուշ մահացած մորս գերեզմանները դեռ բաց են: Կարող եմ վարկ վերցնել ու քարեր պատվիրել, աշխատող կին եմ, բայց ես արտաշիրիմում եմ պահանջում, ես սպասում եմ արդարության, իմ երեխու մարմնին մի կոտրվածք չի եղել: Ես մենակ մնացի,իսկ մարդասպանը ընտանիքը վերցրեց ու փախավ Հայաստանից: Իր աղջիկը իմ Սյուզիից մի 3-4 տարի էր փոքր»:

Մայրը մեծ ցավ է ապրում, ամբողջ հոգով կոտրված կինը ապրում է արդարությունը վերագտնելու համար.« Եթե իր տարիքին տղա լիներ ղեկին կհասկանայի, բայց սա արդեն ուրիշ բան է: Ես իրեն խնդրեցի անկեղծ ասել ու նշեցի, որ չեմ բողոքի, բայց մինչ հիմա սպասում եմ…»,-եզրափակեց Սաթենիկ Գևորգյանը:

Հ.Գ Այս պահին Սաթենիկ Գևորգյանի բողոքի հիման վրա վերաբացված գործը դատարանում է: Սեպտեմբերի 16-ին մեկնարկած դատական նիստը տեղափոխվեց հոկտեմբերի 16:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ