22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ապրեք տղերք ջան….

«Երիտասարդ երկրապահ»  կամավորականների միության փոխնախագահ Մամիկոն Խուրշուդյանը ֆեյսբուքի իր հանրագրում գրառել է.

« Չէի կարող չասել…
Ֆրանսիայից ժամանած ֆրանսիահայ տիկինն իր ֆրանսիացի ամուսնու հետ գտնվում է Հայաստանում և անձնագրի հետ կապված խնդիրների համար պետք է գնար ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչություն (Օվիր), որը գտնվում է Դավիթաշենում: Զույգը օպերայի տարածքում` չիմանալով քաղաքը չի կարողանում կողմնորոշվել, թե որ կողմ գնա, արդյունքում դիմում են պետավտոտեսուչին, ով ոչ միայն տեղն է բացատրում, այլև օպերայից ուղեկցում է նրանց Դավիթաշեն: Ֆրանսիացի ամուսինն այնքան է զարմանում ոստիկանի քայլից, որ զրույցի ժամանակ փաստում էր, թե ֆրանսիացի ժանդարմերիան դեռ շատ բան ունի սովորելու Հայոց օրինապահներից:
Մի քանի օր անց հետևում է երկրորդ նմանօրինակ դեպքը, երբ թեհրանահայ ընկերներիցս մեկը կորցրել էր իր փաստաթղթերը և դիմել առաջին պատահած ոստիկանին (ի դեպ կրկին պետքավտոտեսուչ էր) ով հաշված ժամերի ընթացքում արագ արձագանքման շնորհիվ գտնում և վերադարձնում է փաստաթղթերը: Այդ երկու պետավտոտեսուչներն են Գարիկ Սարգսյանը և Նշան Թադևոսյանը…
Լինում են դեպքեր, երբ ցանկանում ես մարդկանց շնորհավորել ուղղակի, իրենց իսկ աշխատանքի, նվիրված աշխատելու, ուսադիրը հարգելու և քաղաքացուն գրագետ ու ճիշտ ուղղորդելու համար, որ ասես ապրե’ք տղերք ջան Ձեր գործը վարակի պես թող տարածվի և միշտ նման պատմություններ պատմելիս հպարտությամբ լցվենք…
Նման զգացողություն ունենում ես մրցույթներին հաղթելու և Հայկական դրոշը բարձր պահելու ժամանակ, երբ կրկնում ես` ԱՊՐԵ’Ք ՏՂԵՐՔ ՋԱՆ…!!!»,-գրել է Խուրշուդյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ