22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

… ազգովի այնքան հաստավիզ ենք , որ դանակը այդքան ժամանակ ոսկորին չէր հասնում/վիդեո/

Օգոստոսին մի խումբ ազատամարտիկներ նստացույց հայտարարեցին, պահանջելով՝ ազատություն դատապարտված ազատամարտիկ  Վոլոդյա Ավետիսյանին: Ի՞նչ նպատակի ծառայեց  նստացույցը հարցի շուրջ Henaran.am-ի թղթակիցը զրուցեց  Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր և ԱԻՄ վարչության անդամ Գագիկ Սարուխանյանի հետ.

«Նստացույցը դրական արդյունք տվեց: Մենք հարցը այսպես էինք դրել, ազատություն Վոլոդյա Ավետիսյանին և մյուս քաղբանտարկյալներին, չնայած լավ հասկանում էինք, որ այս իշխանություններից որևէ բան պահանջելը անիմաստ է: Իրականում տեղի ունեցավ այլ բան, վերագրանցվեցին այն ազատամարտիկները, ովքեր պատրաստ են պայքարի»,- Սարուխանյանը նկատեց, որ այս անգամ ավելի մեծ թվով ազատամարտիկներ են ցանկություն հայտնել միանալու իրենց:

Սարուխանյանը մանրամասնելով ասաց, որ տարբեր մարզերից ազատամարտիկները գալիս են ու վերագրանցվելով շարժմանը հավաստում, որ պատրաստ են ամեն ինչի.

«Մենք հայկական ասացվածք ունենք՝ դանակը ոսկորին հասնելու մասին : Ու արդեն դանակը հասնում է ոսկորին: Ազգովի զարմանում էինք, որ այդ պահը չէր գալիս: Ստացվում է, որ մենք ազգովի այնքան հաստավիզ ենք , որ դանակը այսքան ժամանակ ոսկորին չէր հասնում:Բայց  այդ պահը եկավ արդեն…»,-մանրամասնեց Գագիկ Սարուխանյանը հավելելով, որ այս պահին իրենց թիվը 400 է:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ