22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Խաչիկ Ասրյան. սողունները կյանքում տեղ չունեն

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության 18 ՊՈԱԿ-ների տնօրեններ բաց նամակով դիմել են Հայաստանի նախագահին, վարչապետին ու ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին` բողոքելով  ոլորտում տիրող իրավիճակից: Առաջինը արձագանքել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը:

Henaran.am-ին ուղարկած նամակում նախարարի տեղակալը մասնավորապես գրում է. “ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) մասին “Ի՞նչ է կատարվում սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում”  վերնագրով տեղեկատվական նյութը զարմանք եւ մի քիչ էլ ծիծաղ առաջացրեց իմ մեջ, հատկապես մասսայական սպորտին վերաբերող “Լավագույն մարզական ընտանիք” միջոցառման մասին գրածների վերաբերյալ, որը ուղղակի իմ կողմից համակարգվող ոլորտն է, եւ ընդհանրապես կապ չունի նախարարության ՊՈԱԿ-երի տնօրենների հետ:

Նախ, ուզում եմ փաստել, որ նախարարությունում շատ ջերմ եւ աշխատանքային մթնոլորտ է ինչպես նախարարության աշխատակազմի, այնպես էլ նախարարության ենթակա բոլոր ՊՈԱԿ-երի աշխատակիցների միջեւ: Ուստի վերոնշյալ հոդվածում շարադրվածը իրականությանը չի համապատասխանում:

Եթե մութ “պադվալներում”` “մուտիլովկաների” սցենարներ մշակող եւ սողունների պես տարածող ոչնչությունները չեն կարող իրենց կյանքում, պետական աշխատանքում որեւէ առաջընթաց արձանագրել, դա չի նշանակում, որ  նախարարությունում, հատկապես 2010 եւ 2011 թվականներին մասսայական սպորտին նվիրված միջոցառումների մասնակիցների թիվը չի կարող աճել 3,5 անգամ, ավելին` “Լավագույն մարզական ընտանիք-2011″   մրցույթը աննախադեպ էր մասնակցության առումով` 1.122 ընտանիքներ  (3,5 անգամ ավել էր 2010 թվականի մասնակիցներից), ովքեր մասնակցել են Հայաստանի Հանրապետության 48 քաղաքներից, ԼՂՀ 8 վարչական շրջաններից եւ Երեւան քաղաքի 12 վարչական շրջաններից: Ի դեպ, բոլոր անցկացրած միջոցառումների եւ՛ լուսանկարները, եւ՛ տեսաձայնագրությունները արխիվացված են:

Նույն սողուններին տեղեկացնում եմ, որ Խաչիկ Ասրյանը իր պետական աշխատանքի իրագործմամբ հաշվետու է ՀՀ Նախագահին, ՀՀ վարչապետին եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարին:

Ինչ վերաբերում է մարդկային ջանքերին, մարդկային հարաբերություններին, նամանավանդ որ այդ ջանքերը, հարաբերությունները հանուն հայոց պետականության հզորացման գործընթացներին են վերաբերում, ողջունելի է, իսկ Խաչիկ Ասրյան մարդու տեսակին բնորոշ չէ  ջանքեր թափել որեւէ մեկի հետ լավ հարաբերություններ պահելու համար”,-իր նամակում նշում է նախարարի տեղակալը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ