18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Կոնդեցիներին մի լավ խաբել են ու գցել փողոց/վիդեո/

Կառավարության շենքի մոտ այսօր  բողոքի ակցիա էին  անցկացնում Կոնդ թաղամասի նախկին բնակիչները: Նրանք կառավարությունից պահանջում են լուծում տալ իրենց բնակարային խնդրին:

«Մեր մասին մոռացել էին, իսկ հիմա թող հիշեն ու իմանան, որ կոնդեցիներին մի լավ խաբել են ու գցել փողոց: Իբր մեր տների տեղը շենք պետք է կառուցեին: Շինարարական աշխատանքները սկսեցին, 8  տարում 8 հարկ կառուցեցին եւ շինարարությունը դադարեցրին»,-ասաց տուժած բնակիչներից տիկին Լաուրան:

Հիշեցնենք, իրացման գոտի ճանաչված Կոնդ թաղամասում քանդվել է մոտ 200 տուն: Մարդիկ մնացել են անօթևան, իսկ «Դաուն-Թաուն» ընկերությունը, որը պարտավորվել էր այս ընտանիքներին տներով ապահովել, թաղամասում կառուցվող շենքի շինաշխատանքները կիսատ է թողել: Այնուհետև շինարարական աշխատանքները փոխանցել «Գլենդել Հիլզ» ընկերությանը:

Մանրամասները ՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ