10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

“Ես մազոխիստական բաներով չեմ տառապում”. Վովա Գասպարյան

“Ալիկ Սարգսյանն իր կարծիքը հայտնել է, ես կարծիքներին կարծիք չեմ հայտնում”,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը` անդրադառնալով Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի խափանման միջոցի փոփոխության մասին ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի  հայտարարությանը:

 “Իմ կարծիքը համահունչ է օրենքին,  ես չեմ կարող ինչ-որ էմոցիոնալ ցանկություններով հայտարարություն անել եւ չեմ էլ գտնում, որ ես այն մարդն եմ, որ պետք է էմոցիաներ դրսեւորի` հարգում եմ, սիրում եմ, դրա համար… Ոչ”,-հայտարարել է Վլադիմիր Գասպարյանը:

Հիշեցնենք, որ նախկին ոստիկանապետն ասել էր, թե  չարժե Մարգար Օհանյանին դատել “որպես սովորական հանցագործի”:

 Լրագրողներն այսօր Վլադիմիր Գասպարյանից հետաքրքրվեցին նաեւ, թե  թե պատրա՞ստ է արդյոք նա Ալիկ Սարգսյանի նման “հեղափոխությունն օրորոցում խեղդել”:

“Ես մի անգամ արել եմ հեղափոխություն` 89-ին մասնակից եմ եղել: Երկրորդ և ավելի հեղափոխություններ ես չեմ ակնկալում իմ երկրում: Բնականոն, խաղաղ զարգացում է լինելու իմ երկրում”,-պատասխանել է ոստիկանապետն ու հավելել.”Ես մազոխիստական բաներով չեմ տառապում: Ես ավելի կողմնակից եմ խաղաղությանը: Սկզբից եղել է խոսքը”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ