24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Կառավարությունը այս տարվա առաջին նիստին հաստատեց 2012 թ. գործունեության ծրագիրն ու գերակա խնդիրները

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության 2012 թ. առաջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Վարչապետը կառավարության անդամներին մեկ անգամ ևս շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթել բեղմնավոր աշխատանք։
Գործադիրը հաստատել է ՀՀ կառավարության 2012 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և դրա հիմնավորումը, ՀՀ կառավարության 2012 թ. գերակա խնդիրները և դրանց հիմնավորումները։ Բոլոր նախարարությունների և պետական կառավարման մարմինների գծով ծրագրում ներառվել է 135 կետ։

Ընթացիկ տարվա գերակա խնդիր են համարվել գործարար և մրցակցային միջավայրի, ընդերքի ոլորտի հողօգտագործման բարելավումը, աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած անձանց բնակարանային ապահովումը, գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծումը, զինված ուժերում կարգապահության ամրապնդումը, հայ գրավոր ժառանգության, գրքի, գրքարվեստի և տառարվեստի հանրահռչակումը Հայաստանում և արտերկրում, ընդհանուր առմամբ 91 կետ։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ