10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

“Իմ վերեւում միայն նախագահն է”. Վլադիմիր Գասպարյան

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր հայտարարել է, որ իր կենսագրության ընթացքում, շարքային եղած ժամանակից մինչեւ հիմա, երբեք  որեւէ պատվեր չի ստացել եւ չի կատարել:  ”Մեծ հաշվով, չի եղել պատվեր իմ վրա, իսկ  հիմա ավելին ասեմ, էն որ ասում են վերեւներից, իմ վերեւում միայն նախագահն է: Նախագահն իմ առջեւ խնդիր է դրել ժշողովրդի վստահությունը ձեռք  բերել, վերադարձնել համազգեստից վերցված պատիվը”,-ասել է ոստիկանապետը: Վլադիմիր Գասպարյանի խոսքով, այսօր ոստիկանը կորցրել է իր վստահությունը:

“Էն որ ասում են` Գասպարյանն ասել է “միլիցա –պեպելնիցա”, խոսքը նրա մասին է, որ ես  իմ ընկերներին, իմ կոլեկտիվին եմ ասել, որ տղերք, մենք կորցրել ենք մեր հեղինակությունը, մենք ոստիկանությունը վերածել ենք զբոսաշրջիկների, անշարժ գույքերի, վաշխառուների, քյոխվաների ապարատի :

Այդպես չի կարելի ապրել, մեր երեխաների մասին մտածեք, մեր երեխաներին ծաղրում են, ասում են` “միլիցա- պելնիցա”: Ասում են` սրանց հետ գործ չունեք, դրանց հերը միլիցա է, ձեզ վատություն կանեն” :  

Հարցին, թե երբ այդ կորուստը եղավ, ՀՀ ոստիկանապետը  ատասխանել է. ”Մենք դա 20 տարի շարունակ ենք կորցրել: Գոնե էդքանը ես իմ աչքի առաջ եմ տեսնում: Սթափվելու ժամանակն է, ոստիկանությունը պետք է վերադարձնել ոստիկաններին, ոստիկանը դա տեսակ է, մարդ ոստիկան չի աշխատում, մարդ լինում է  էդպես, իսկական, ճշմարիտ ոստիկանի մեջ զարգացած է արդարությունը: Չէ՞ որ այս մազգեստը մեզ տրված է նրա համար, որ տարիներ հետո, այն մեր վրայից հանեն, տեսնեն՝ մեջը մարդ եղել է , թե՞ ոչ”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ