11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ջրծաղիկից` մահ հնարավոր է. գլխավոր վարակաբանը պարզաբանում է զինվորի մահը /վիդեո/

2011թ. դեկտեմբերի 30-ին մահացել է զինծառայող Հայկ Մովսեսի Խաչատրյանը: Նա 6 ամսվա ծառայող էր: Ըստ բժիշկների, զինծառայողը մահացել է ջրծաղիկի ռիացեռալ չարորակ ձեւից եւ  էնցեֆալիտ տոտալ արնահոսությունից:  “Ո՞վ է պատասխանատու եւս  մեկ հայ զինվորի մահվան համար, ո՞վ է պատասխանատու եւս մեկ հայ ընտանիքի խեղված ճակատագրի համար, ի՞նչն է պատճառը, որ 21-րդ դարում ջրծաղիկը դարձավ  18-ամյա զինվորի մահվան պատճառ. բժշկի, հրամանատարի անհոգատարությո՞ւնը, բժշկի անգրագիտությո՞ւնը”,-լրատվամիջոցներին ուղղված նամակում գրել է զինվորի տատիկը` Աիդա Ավագյանը:

ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի վարչության տարածած տեղեկտվության համաձայն,  փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունք ծառայության նկատամամբ, որն առաջացրել է ծանր հետեւանքներ):  Քրգործը հարուցվել է ՊՆ Քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում:Սակայն ձերբակալվածներ կամ կասկածյալներ այս պահին չկան, քանի որ նշանակված են դատաբժշկական փորձաքննություններ: Միայն դրանից հետո, եթե պարզվի մեղավոր կա` կպատժվի:

“Նորքի ինֆեկցիոն” հիվանդանոցի տնօրեն, հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանի խոսքով, ոչ միայն 21-րդ դարում, այլ 28-րդ դարում էլ մարդ կարող է ջրծաղիկից մահանալ: “ Ջրծաղիկը այն հիվանդությունն է, որ բավականին թաքցրած շրջան ունի, չկա շուտ բերել կամ ուշ բերել: Առաջին ախտանիշների դեպքում այդ երիտասարդին բերել են մեզ մոտ, ցավոք սրտի հնարավոր չեղավ փրկել կյանքը: Բոլոր օրգանները ախտահարված էին”,-ասաց Ասոյանը: Նա ցավում է եւ պատրաստ է հանդիպել հարազատներին, բացատրել իրավիճակը: Ի դեպ, նրա խոսքով, Հայաստանում ամեն տարի ջրծաղիկից մարդ է մահանում:

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, Հայկ Խաչատրյանին տանջամահ են արել բանակում: Այս մասին Henaran.am-ը կփորձի մանրամասներ հաղորդել ավելի ուշ:
http://youtu.be/l3LaQcR1kjg

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ