09 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վարչապետի աչքը ԱԺ նախագահի աթոռին է. Հայկական ժամանակ

Կառավարության իրազեկ աղբյուրները “Հայկական ժամանակ” օրաթերթին տեղեկացրել են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը մտադիր է Ազգային ժողով գործուղել իր աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տիգրան Գեւորգյանին` ԱԺ աշխատակազմի ղեկավարի կարգավիճակով:

“Մի առիթով վարչապետը նեղ շրջանակում արդեն հայտարարել էր` Աժ աշխատակազմի ղեկավարին էլ իմ մարդուն նշանակեմ, խորհրդարանը լրիվ իմը կլինի: ՀՀԿ-ականնների շրջանում խոսվում է, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո Տիգրան Սարգսյանը թերեւս դառնա ԱԺ նախագահ եւ հիմիկվանից իր մարդկանց է փորձում գործուղել ԱԺ”,-գրում է թերթը:

“Հայկական ժամանակը” հիշեցնում է նաեւ, որ  Տիգրան Գեւորգյանը նախկինում եղել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանի աշխատակազմի ղեկավար, Վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի ղեկավար, “SCM”, “Ուկրաինսկի Ռիթեյլ” ՍՊԸ գլխավոր տնօրենի տեղակալ:

“Այս պահին Գեղամ Ղարիբջանյանի փոխարեն ԱԺ աշխատակազմի ղեկավարի պարտականությունները դրված են երգչուհի Սոֆի Մխեյանի հոր` Գագիկ Մխեյանի վրա, որը նույնպես փորձում է տիրանալ այդ պաշտոնին: Նրա հնարավորությունները, սակայն, բարձր չեն գնահատվում”,-եզրափակում է “Հայկական ժամանակը”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ