11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ընտրություններից հետո ժողովրդի սոցիալական վիճակը կբարելավվի. ՀՀԿ-ական պատգամավոր

Երկրում առկա սոցիալական խնդիրների պատճառով սպասվող խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն ձայների կորուստ չի ունենա: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը` անդրադառնալով դիտարկմանը, թե ընդդիմությունը հայտարարում է, որ ՀՀԿ-ն այդ պատճառով ձայներ կկորցնի: Նա նշել է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված սոցիալական խնդիրները, որոնք առկա են երկրում, իշխանությունների իրականացրած քայլերի միջոցով լուծում են գտնում:

“Ժողովրդի սպասելիքներն այսօր իշխանություններից շատ ավելի մեծ են, քան ընդդիմությունը պատկերացնում է”,-նկատել է նա ու հավելել. “Ըննդիմության համար շատ հեշտ է խոսել լրագրողների հետ, քննադատել իշխանություններին եւ ավելին ոչինչն չանել, սակայն շատ ավելի ծանր ու դժվար է իշխանությունների գործը` ոչինչ չասելով դժվարությունների մասին, կատարել այն ծանր աշխատանքը, որը կբերի ժողովրդի սոցիալական վիճակի բարելավմանը”:

Պատգամավորն ասել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո ժողովրդի սոցիալական վիճակում անպայման փոփոխություն տեղի կունենա: Թե ինչպես, ՀՀԿ-ական պատգամավորը բացատրել է.”Այն ծրագիրը, որ կներկայացվի իշխող կուսակցության  կողմից, իր մեջ կընդգրկի նաեւ նոր աշխատատեղերի ավելացման  նպատակներ, աշխատանքներ տնտեսության բնագավառում, որը կավելացնի արդյունաբերության եւ գյուղատնտեսության աճը եւ կնպաստի ժողովրդի սոցիալական վիճակի բարելավմանը”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ