10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

“Հայփոստ”-ի Կոտայքի բաժանմունքի ավագ գանձապահը ինքնասպան եղել

Հունվարի 12-ին, ժամը 15.00-ին, Աբովյանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ էսենցիայի թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել 1963  թ. ծնված, “Հայփոստ” ՓԲԸ Կոտայքի բաժանմունքի ավագ գանձապահ Անդրանիկ Մանուկյանը: Այս մասին Henaran.am-ին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:

Մեկնած  օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ Ա. Մանուկյանը նուն օրը, ժամը 14.20-ի սահմաններում, Աբովյան-Ջրաբեր ճանապարհի 3-րդ կմ-ին` ծառերի տակ, ինքնասպանություն գործելու նպատակով խմել է 3 շիշ էսենցիայի լուծույթ և տեղափոխվել հիվանդանոց:

Նույն օրը, ժամը 16.00-ին, Ա. Մանուկյանը տեղափոխվել է “Արմենիա” հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ ժամը 20.00-ի սահմաններում գիտակցության չգալով մահացել է:

Հունվարի 12-ին “Հայփոստ” ՓԲԸ Կոտայքի բաժանմունքի տնօրենը ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, Աբովյանի բժշկական կենտրոնից զանգահարել են իրենց և հայտնել, որ Ա. Մանուկյանը խմել է էսենցիա ու թունավորված,  ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում, որից հետո իրենց կողմից կազմվել է համապատասխան հանձնաժողով, կատարվել է դրամարկղի գույքագրում, որի արդյունքում պարզվել է, որ դրամարկղից պակասում է 17.113.474 դրամ, որը յուրացվել է Ա. Մանուկյանի կողմից:

Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է` յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով,:

Կատարվում է նախաքննություն

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ