Բարձրացել է ՀՀ միջազգային հեղինակությունը` որպես հուսալի գործընկերոջ
2011 թվականին ՀՀ նախագահն իրականացրել 25 օտարերկրյա այց, Հայաստան է այցելել 7 երկրի ղեկավար: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով անցնող տարին` ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
ԱԺ նախագահի մակարդակով տեղի է ունեցել 8 փոխայցելություն, ՀՀ արտգործնախարարը կատարել է 39 օտարերկրյա այց, իսկ վարչապետը` տասներկու 12: Հաշվետու ժամանակահատվածում Հայաստան է այցելել 14 արտգործնախարար եւ միջազգային կազմակերպության ղեկավար:
Էդվարդ Նալբանդյանը կարեւորել է ՀՀ նախագահի առաջին պետական այցը Ռուսաստանի Դաշնություն, որը վերահաստատեց հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրությունը: Նախարարը շեշտել է, որ խորացվել եւ ամրապնդվել ենավանդական սերտ բարեկամական հարաբերությունները Ֆրանսիայի հետ: Ֆրանսիայի նախագահի պետական այցը Հայաստան Էդվարդ Նալբանդյանը պատմական է որակել:
Նա նշել է նաեւ, որ որակապես նոր մակարդակի է բարձրացվել Հայաստանի գործընկերությունը ԱՄՆ-ի հետ: Արտաքին ոլորտի պատասխանատուն շեշտել է, որ բարձրացել է ՀՀ միջազգային հեղինակությունը` որպես հուսալի գործընկերոջ: