26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Պրեսկոտն անտեղի բորբոքվեց …

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամների հետ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտի հանդիպումը կարճ է տեւել: Այս մասին Henaran. am-ին տեղեկացրեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԲՀԿ-ական պատգամավոր, հանդիպման մասնակից  Նաիրա Զոհրաբյանը:  Ինչպես պատգամավորը նշեց, հանդիպման ընթացքում Ջոն Պրեսկոտը բորբոքվել է:

“Հիմնական դեբատը ծավալվեց համամասնական եւ մեծամասնական ընտրակարգի հետ կապված, եւ մի քիչ բորբոքվեց համազեկուցող Պրեսկոտը: Զրույցը ոչ ճիշտ հունով գնաց եւ որոշվեց, որ ճիշտ կլինի, որ քաղաքական ուժերից յուրաքանչյուրն իրենց տեսակետները ներկայացնեն առանձին հանդիպումների ժամանակ”,-նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Henaran. am-ի հարցին, թե ինչով կարելի է բացատրել Պրեսկոտի վրդովմունքը, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց.”Կարծում եմ, դա պայմանավորված էր նրանով, որ իրեն բացարձակապես չէր հետաքրքրում համամասնական-մեծամասնական դիլեմը եւ նա ակնկալում էր, որ զրույցը կգնա այլ օրակարգի շուրջ, մասնավորապես, առաջիկա խորհրդարանական ընտրությունների շուրջ, բայց ոչ համամասնական-մեծամասնական կոնտեքստով, այլ, թե ինչ մտահոգություններ կան, որպեսզի ընտրություններն անցնեն ազատ եւ արդար”:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով, պատվիրակության անդամ ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը նշել է, որ իրենց  մտահոգությունն այն է, որ մեծամասնական ընտրակարգն է ընտրակեղծիքների հնարավորություն ստեղծում: “Իմ գնահատմամբ, Պրեսկոտը բորբոքվեց անտեղի, որովհետեւ ցանկացած քաղաքական ուժի ներկայացուցիչ, այդ թվում եւ Արմեն Ռուստամյանը, իրավունք ունի ներկայացնել իր մտահոգությունները”,-նկատեց Նաիրա Զոհրաբյանը:

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հիմնական բանախոսը` պատվիրակության ղեկավար, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը ներկայացրել է ոստիկանության եւ արդարադատության համակարգում կատարված փոփոխությունները:

Զոհրաբյանն ասաց, որ Ջոն Պրեսկոտի կողմից որեւէ գնահատական չի հնչել, համազեկուցողն ընդամենը լսել է ներկայացված բարեփոխումները: Խոսվել է նաեւ մարտի 1-ի հետ կապված ՀՔԾ միջանկյալ զեկույցից:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ