Օրվա երկրորդ կեսին ձյուն կգա
Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի հյուսիս-արևմտյան ցիկլոնի ազդեցությամբ: Մետեո Թի Վի-ի հաղորդմամբ, հունվարի 17-ին օրվա երկրորդ կեսին` առավելապես երեկոյան հյուսիս-արևմտյան շրջաններում սպասվում է ձյուն:
Օդի ջերմաստիճանն առայժմ էապես չի փոխվի, առաջիկա օրերին սպասվում է օդի ջերմաստիճանի զգալի նվազում:
Հնարավոր է բուք` քամու ուժգնությունը 15-20մ/վրկ և ցածր տեսանելիություն: Հիշեցնում ենք, որ անկախ տեղումների առկայությունից կամ բացակայությունից, բուքի և ձյան բերվածքների պատճառով ավտոճանապարհներին հնարավոր է մերկասառույց առաջանա:
Մայրաքաղաքում հունվարի 17-ին կդիտվի առանց տեղումների եղանակ: Հնարավոր է ցածր տեսանելիություն, քամի: Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի -4-6, ցերեկային ժամերին +2+4, երեկոյան 0-2: Նախնական տվյալներով ձյուն կդիտվի հունվարի 18-ին: