22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կոտայքի մարզպետը “տակ” է տալիս. Երկիր

“Երկիրը” գում է, որ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի գործերը կարծես այնքան էլ լավ չեն: “Մեր տեղեկություններով` մարզպետն իր սեփականություն հանդիսացող “Արմավտո” ԲԲԸ-ի մասնաշենքը քանդում եւ ամբողջ սարքավորումները վաճառում է: Վերջին երեք տարվա ընթացքում էլ ամբողջ գործարանը մաքրվել է մետաղի ջարդոնից եւ այն վաճառվել այլ կազմակերպությունների: Վաճառվել են նաեւ գործարանի պահեստում եղած շահագործման մեխանիզմները:

Նշենք, որ Չարենցավանում խոսակցություններ են շրջանառվում, որ մարզպետը եւ նրա քաղաքապետ որդին ցանկանում են իրենց թեկնածություններն առաջադրել համապատասխանաբար թիվ 25 եւ 31 ընտրատարածքներում: Այնպես որ, գործարանը “մանրից” վաճառելով` Շահգալդյանը կա՛մ ընտրությունների համար գումար է հավաքում, կա՛մ էլ գիտի գլխի գալիքը եւ շտապում է օր առաջ ազատվել այն ամենից, ինչից դեռ կարող է”,- գրում է “Երկիր”-ը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ