24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը նոր որակի ԱԺ-ի երաշխիք չէ. Խոսրով Հարությունյան

“Հարյուր տոկոսանոց համամասնական ընտրական համակրգը հանրային կյանքում ընդգծում է կուսակցությունների պատասխանատվությունը եւ ինքնին դրական ու օգտակար է, բայց մեզ այսօր հետաքրքրում է ոչ միայն կուսակցություննների պատասխանատու դերակատարությունը, այլեւ` որակը”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով համամասնական-մեծամասնական համակարգերի շուրջ ծավալված քննարկմանը,  ասել է ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը:

Քննարկումը, նրա խոսքով, նոր չէ: Հարցը բարձրացվել է դեռ 1995 թ-ից եւ հնչել ԸՕ վերջին փոփոխությունների ժամանակ:  Խոսրով Հարությունյանի դիտարկմամբ, խնդիրն այն է, որ հասարակության ակտիվ քաղաքացիական հատվածի հիմնական մասը կուսակցություններում ընդգրկված չէ, ուստի ենթադրել, որ համակարգին անցնելով մենք որակական փոփոխություն կարձանագրենք, չի կարելի:

“Դա երաշխիք չէ, որ որակապես նոր ԱԺ կունենանք: Բացի մեծամասնականից, համամասնականով ԱԺ-ում հայտնված պատգամավորների մի ստվար զանգվածը նույնպես չի բավարարում այն քաղաքական ու որակական հատկանիշներին, որոնք առաջադրում ենք”,-նկատել է Խոսրով Հարությունյանը: Ինչ վերաբերվում է  այն փաստարկին, թե ընտրակեղծիքները հիմնականում կատարվում են մեծամասնական համակարգով առաջադրված թեկնածուների ընտրության ժամանակ, Խոսրով Հարությունյանի կարծիքով, դա միանշանակ չէ:

“Իմ փորձը ցույց է տալիս, որ ընտրակեղծիքներ են անում ոչ միայն անհատները, այլեւ   ` կուսակցություննները, եւ ոչ միայն իշխանությունները, այլեւ` ընդդիմությունը , եթե դրա հնարավորությունը լինում է: Հիշենք իննսունհինգ, երկու հազար յոթ թվականները”,-ասել է բանախոսը:

Խոսրով Հարությունյանը հավելել է, որ եթե այս  շարժումն սկսվեր ԸՕ փոփոխություններից անմիջապես հետո, հասկանալի կլիներ, բայց այսօր, երբ  ընտրությունունների պաշտոնական մեկնարկին երկու ամիս է մնացել, տպավորություն է ստեղծվում, որ այն քաղաքական դիվիդենտներ ստանալու նպատակով է արվում:

Խոսրով Հարությունյանն անդրադարձել է նաեւ այն փաստարկին, թե մեծամասնական ընտրակարգով խորհրդարանում են հայտնվում այնպիսի մարդիկ, որոնք քաղաքականության հետ կապ չունեն եւ ԱԺ են ձգտում բիզնես –նպատակներից ելնելով: “ Ակնհայտ է, որ հակառակ դեպքում էլ նրանք կհայտնվեն կուսակցություններում եւ այն ռեսուրսները, որ նրանք մեծամասնականում են ներդնում, կուղղեն կուսակացական գանձարան:

Կասկածում եմ, որ հարյուր տոկոսանոց համամասնական համակարգի դեպքում գործարարները չեն հայտնվի  ցուցակների առաջին տեղերում ”,-ասել է Խոսրով Հարությունյանը ու հավելել, որ  խնդիրն այսօր վարչական եղանակաով անհամեմատ ավելի  հեշտ կլինի լուծել, մասնավորապես, խոսքը  ՀՀ նախագահի` այդ մասին արված հայտարարության մասին է:

Խոսրով Հարությունյանը նշել է, որ համամասնական-մեծամասնական համակարգերի շուրջ այսօր ծավալված քննարկումը ոչ միայն չի լուծում խնդիրը, այլեւ քաղաքական կոռուպցիայի համար նոր ռիսկեր է ստեղծում, այնպես, որ հարցն արժե քննարկել, բայց ոչ այս փուլում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ