24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Փոխանակվում է թուրքական “սիրով”

Նարինե Թուխիկյան

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի Թբիլիսիում գտնվող տան մի հատվածը վաճառվել է,  որը շատերը սխալմամբ վերագրում են Վերնատանը: Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը տեղեկացրեց, որ վաճառվել է ոչ թե Թումանյանի  “Վերնատունը”,  այլ այն տունը, որը եղել է գրողի վերջին թբիլիսյան բնակարանը:”Շենքը, գտնվում է Թիֆլիսի  ամենաթանկ և հեղինակավոր հայոց թաղում` Սոլոլակում: Երրորդ հարկը, մինչև վերջին տարիները, ամբողջովին Թումանյաններին էր:

Այժմ ընտանիքին է պատկանում միայն հարկաբաժնի մի հատվածը: Եթե տարածված տեղեկատվությունը ճիշտ է, ապա, կարծում եմ, ոչինչ փոխել չի լինի` օտար պետություն, մասնավոր սեփականություն”,-ասաց Թուխիկյանը` հավելելով, որ շատ ցավալի է, որ մեծ արագությամբ այդ երկրում վերացվում են հայկական դարավոր ներկայության հետքերը, այն ամենը, ինչը հայերը ստեղծել են:

“Առավել ցավալի, բայց կանխատեսելի էր, որ Թիֆլիսի համար արված հայկական հոգևոր և նյութական ներդրումը փոխարինվելու  էր  թուրքական “սիրով”: Բայց սա քաղաքականություն է:  Միակ բանը, որ կարող ենք և պարտավոր ենք անել` Հայաստանում մշակութային, պատմական, քաղաքաշինական ժառանգության նկատմամբ մեր հոգատարությունը տասնապատկելն է”,-ասաց Ն. Թուխիկյանը:

Թուխիկյանը նշեց նաեւ, որ գրեթե ամեն տարի այցելում էր այդ բնակարան. վերջին անգամ  2010-ին է եղել այնտեղ: Նրա հավաստմամբ` շենքը վթարային էր եւ այսպես  թե այնպես այն մի օր քանդելու էին այն:

Նշենք, որ բնակարանի գնորդ “ՋեոԹուրան” թուրք-վրացական համատեղ ընկերությունն անգամ առաջարկել է բանաստեղծի ծոռնուհուն` Ալինա Թումանյանին, ով ներկայում բնակվում է շենքի երրորդ հարկաբաժնում՝ այդ տարածքը եւս գնելու նկատառումներով, սակայն մերժում է ստացել:

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ