Խաչիկը “նստել է” Ծառուկյանի ականջին. Երկիր
Ըստ “Երկիր” օրաթերթի, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկը Գալստյանը կարծես մոռացել է իր գործառույթների մասին եւ իրեն կուսակցությունում այլ գործառույթներ է վերապահում: Թերթի տեղեկություններով, Գալստյանը կուսակցությունում նեղացնում է բոլորին, առանց տարիքային սահմանափակման, անգամ հաշվի չառնելով կուսակցության ներսում տվյալ անձի զբաղեցրած դիրքը:
” Հավանաբար Խաչիկը կուսակցության ներսում “սիմպատիայով” է առաջնորդվում: Մամուլի քարտուղարը շեֆին եղելությունը ներկայացնում է իրեն հարմար տարբերակով, եթե մեկին էլ չի հավանոււմ` Ծառուկյանի ականջին “նսռում է” այնքան, մինչեւ նա էլ սթափվի”,-գրում է “Երկիրը”:
Թերթը ենթադրում է, որ այս գործողություններով Խաչիկը չի ուզում շեֆին լավ ծառայություններ մատուցել: “Գալստյանը այլ խնդիր է լուծում. Ծառուկյանի կողքերից հեռացնել նրան քիչ թե շատ հավատարիմ կուսակիցներին, իսկ նրանց փոխարեն իր ուզած մարդկանց է մեջտեղ բերում”,-գրում է թերթը: