22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քննչական փորձարարության արդյունքների կեղծման մասին խոսք լինել չի կարող. զինդատախազը` Օհանջանյանի գործի մասին

ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանյանն այսօր ասուլիսի ժամանակ լրագրողների խնդրանքով անդրադարձել է Կարճաղբյուրի զորամասում զոհված ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանի գործին եւ  նրա  ծնողների այն պնդմանը, թե իբր փորձաքննության արդյունքները կեղծվել են: Լրագրողը, մասնավորապես, զինդատախազից հետաքրքրվեց, թե զինդատախազը եղել է դեպքի վայրում, “ինչո՞ւ արձանագրություն չի կազմվել գործի առնչությամբ ,  եւ ինչո՞ւ են փաստերն աղավաղվել”:

Զինդատախազը ի պատասխան նշեց. ”Այո, իմ նախաձեռնությամբ եւ հանձնարարությամբ նախաձեռնվեց քննչական փորձարարություն իրականացնելու անհրաժեշտությունը եւ ես անձամբ` ծնողների հետ ներկա գտնվեցի քննչական փորձարարությանը: Ծնողի այն պնդումը, թե քննչական փորձարարության արձանագրությունը կեղծվել է, փաստերը` խեղաթյուրվել , մի անգամ ևս հրապարակային  բացատրում եմ` կեղծման մասին առնվազն խոսք լինել չի կարող` երկու նկատառումներից ելնելով:

Նախ` քննչական փորձարարությունն ամբողջությամբ տեսաձայնագրվել եւ լուսանկարվել է: Այնուհետեւ կազմվել է գրավոր արձանագրություն: Այդ պարագայում խոսել քննչական փորձարարության արդյունքների կեղծման կամ խեղաթյուրման մասին՝ առնվազն անտրամաբանական եմ համարում: Երկրորդ, հանգամանքը` քննչական փորձարարության արդյունքնում ներառվել են արձանագրությանը վերաբերող մասնակիցների առարկությունները եւ  դրանց տրվել է սպառիչ պատասխան`  ցուցադրելով քննչական փորձարարության տեսաձայնագրությունը, որը կցվել է քրեական գործին”:

Գեւորգ Կոստանյանն անդրադարձավ նաեւ հանրապետության նախագահի` բանակում մահվան ելքով գործերի քննության  հետ կապված հանձնարարականին եւ նշեց, որ բոլոր գործերն ու գործողությունները խիստ հսկողության տակ են պահվում:

Զինդատախազը հիշեցրեց, որ իր ցուցումով վերսկսվեց Վալերիկ Մուրադյանի գործը, որը կասեցված էր: “Բոլոր գործերը համապատասխանաբար մինչեւ հիմա էլ քննության փուլում են ու չկա այնպիսի հանգամանք, որը քննարկման չդրվի: Մենք շարունակում ենք նախաքննությունը, իսկ  դա  շարունակել նշանակում է, որ մենք դեռեւս չենք ապահովել արդյունավետ քննության բոլոր տարրերը, եւ նախաքննության իրականացման պահին մենք կարող ենք ունենալ արդյունք, որը երբեք չէինք կարող կանխատեսել անգամ գործի հարուցման պահին”:

Կոստանյանի հավաստիացմամբ, անգամ  քննարկվել են  մասնագիտական տեսակետով անհեթեթ թվացող վարկածները, որոնք հաճախ առաջ են քաշում զոհվածների հարազատները:

Գեւորգ Կոստանյանը նաեւ նշեց, որ ցանկացած գործով  իրավասու մարմինները պատրաստ են մասնագիտական քննարկման այն ֆորմատով, թե ինչ գործողություններ չեն իրականացվել եւ ինչ գործողություններ չպետք է իրականացվեին:  “Այս պարագայում մենք կունենանք արդյունք”,-եզրահանգել է  նա:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ