09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Աբովյան փողոցի մայթերը վերադարձվում են երևանցիներին

Աբովյան փողոցի մայթերին տեղադրված ժամանակավոր շինություններն ապամոնտաժելու և մայթերն ազատելու  նպատակով՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, դեռ անցյալ տարվա դեկտեմբերից բանակցություններ էին ընթանում տնտեսվարողների հետ։

Բանակցությունների արդյունքում ձեռք բերված համաձայնությամբ՝  տնտեսվարողների մի մասը դեռևս դեկտեմբերին ինքնակամ ապամոնտաժեց իրեն պատկանող ժամանակավոր շինությունները։

Մասնավորապես ապամոնտաժվել են Թումանյան–Աբովյան փողոցների խաչմերուկում, Կաթողիկե եկեղեցու հարակից հատվածում, Մոսկվիչկա խանութի հարևանությամբ տեղադրված ժամանակավոր շինությունները։ Ներկայում աշխատանքներ են ընթանում և ապամոնտաժվում է Աբովյան փողոցի վերին հատվածում տեղակայաված ևս 4 ժամանակավոր շինություն։

Henaran.am-ին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ