13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Պայթյուն գազի արտահոսքից. կան տուժածներ

Հունվարի 20-ին , ժամը 6-ի սահմաններում Գեղարքունիքի մարզից ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Կամոյի փողոցի հացի գործարանի պահակատանը գազի արտահոսքի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն, հնարավոր է՝ կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր մեկնած փրկարարները տեղում պարզել են, որ պայթյունի հետևանքով փլուզվել է պահակատան պանելային ծածկը: ԱԻՆ-ից Henaran.am-ին փոխանցում են, որ  պանելի փլատակից դուրս են բերել 1990 թ. ծնված Ն. Խաչատրյանին:

Պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել պահակատանը բնակվող խաչատրյանների ընտանիքի ևս 3 անդամներ` 1964 թ. ծնված Վ. Խաչատրյանը, 1967 թ. ծնված Ս. Խաչատրյանը, 1995 թ. ծնված Ն. Խաչատրյանը, ովքեր հոսպիտալացվել են Մարտունի քաղաքի հիվանդանոց:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ