26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

“Ոչխար է այն մարդը, ով կփորձի ինձ խոտան անվանել”. Վ. Այվազյանը բորբոքվեց, վեճը թեժ էր

Ֆելիքս Խաչատրյան

ՀԱԿ-ՀՀԿ բանավեճն այսօր “Հայելի” ակումբում վեճի վերածվեց: Քաղաքական զարգացումներից խոսելու եկած Ֆելիքս Խաչատրյանի ու Վարդան Այվազյանի բանավեճն ավելի շատ լեզվակռվի էր նման: Բանախոսներն իրար հերթ չտալով փորձում էին իրենց տեսակետները ներկայացենլ:
Մասնավորապես, ՀԱԿ անդամն անընդհատ ընդհատում էր Վարդան Այվազյանին` թույլ չտալով ավարտին հասցնել միտքը: Ի վերջո, ՀՀԿ-ական պատգամավորի նյարդերը տեղի տվեցին եւ բանախոսները վիճեցին:

“Էս երկրում ստեղծված իրավիճակի համար` արտագաղթ, մարտի մեկ, բանակի վիճակ, ծայրահեղ սոցիալական վիճակի, ԱԺ-ն հավասարապես պատասխանատու է այնքան, որքան գործադիր եւ դատական իշխանությունները:  ԱԺ-ին շատ մոտ կանգնած մի անհատ` Խոսրով Հարությունյանը, երկու օր առաջ ասել է, թե այս խորհրդարանը խոտան է, խոտան խորհրդարանը չի կարող որպես երկրի բարձրագույն իշխանություն իր վրա վերցնել օրենսդիրի ֆունկցիաները:

Իսկ խոտան ԱԺ-ի արտադրանքը խոտան ԸՕ է, որով պետք է գնանք համապետական ընտրությունների”,- հայտարարեց ՀԱԿ անդամ Ֆելիքս Խաչատրյանը: Նա հայտարարեց, որ  ԸՕ-ն ստղեծված է ՀՀԿ իշխանությունը շարունակելու համար:

“Սա կարելի է անվանել ՀՀԿ ծրագրի եւ կանոնադրության հավելված, որը գրված է շատ անգրագետ: Չհաշված այն ականները, որ դրված են այստեղ, սա հայերեն գրված օրենսգիրք չի: Եթե հայոց լեզվի ուսուցչին կարմիր գրիչ տաս, այսօր օրենսգիրքը կկարմրի”: Ֆելիքս Խաչատրյանն ասաց, թե օր առաջ, քանի դեռ ժամանակ կա, պետք է փոփոխություններ անցկացնել, նշեց, որ համապատասխան առաջարկություններն արդեն ԱԺ խորհրդարանական խմբակցությունները քննարկում են:

ՀԱԿ ներկայացուցիչը հարցին, , թե արդյո՞ ք ՀԱԿ-ը մեղքի իր բաժինը չունի, որ ԸՕ-ն այդպիսին է, պատասխանեց, որ ՀԱԿ-ը մշտապես հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի կողմնակից է եղել: ՀԱԿ անդամի հայտարարություններին ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը արձագանքեց այսպես ու հետեւյալ հարցն ուղղեց ընդդիմախոսին.

Վարդան Այվազյան

“Ի՞ նչն է ձեզ խանգարում, որ մեծամասնական ընտրակարգով սատարեք որեւէ մեկին: Ինչո՞վ եք ինձ երաշխավորում, թե Դուք համամասնական ընտրակարգով ընթացող ընտրությունների ժամանակ ձեռնպահ կլինեք այն արատավոր երեւույթներից, որոնք առկա են մեծամասնական եւ համամասնական ընտրակարգի ժամանակ”:

ֆելիքս Խաչատրայանն ասաց, որ համամասնականի դեպքում այդ ամենի պատասխանատվությունն ընկնում է ոչ թե ”հաստավիզների ու ժողովրդի արյունը ծծողների վրա”, այլ կուսակցությունների, որոնք այդ դեպքում կմտածեն իրենց հեղինակության մասին:

Բանախոսները շարունակեցին քննարկել ընտրական թեման: Ֆելիքս Խաչատրյանը կրկին ընդհատեց Վարդան Այվազյանին: Վիրջինիս նյարդերն, ի վերջո, տեղի տվեցին եւ բանավեճը սահուն կերպով վեճի վերածվեց: ”Ոչխար է այն մարդը, ով կփորձի ինձ խոտան անվանել: Ես հարգում եմ բոլորին, բայց թույլ չեմ տա ինձ եւ ԱԺ իմ ընկերներին խոտան անվանել”,-բարկացավ Այվազյանը:

Ֆելիքս Խաչատրյանն արձագանքեց, թե ինքը ԱԺ-ի արտադրանքն է “խոտան” անվանում: Երբ Վարդան Այվազյանը ներկայացնում էր իր պատգամավորական անցյալը` նշելով, թե ինքն “անցել է տասնինը պատգամավորների միջոցով” /նկատի ուներ, որ տվյալ ընտրատարածքում առաջադրված են եղել տասնինը պատգամավոր, որոնց հետ մրցապայքարում ինքը հաղթել է,-խմբ/: Ֆելիքս Խաչատրյանը կրկին ընդհատեցԱյվազյանին` հայտարարելով, թե “ոչ թե միջոցով, այլ միջով: Հայերեն խոսեք”: Վարդան Այվազյանը բարկացած հայտարարեց.

“Դուք շատ փոքր եք ինձ հայերեն սովորացնելու համար: Այ քեզ բան, Դուք բարի եղեք, ինձ մի ուղղեք”: “Բա սխալ եք ասում, չուղղե՞ մ”,-ռեպլիկ արեց Ֆելիքս Խաչատրյանը: “Թե՞  Ձեզ թվում է հելել եք, տորքանգեղներ եք դարձել, մեզ կարաք թելադրեք…”,-վրդովված շարունակեց Վարդան Այվազյանը:

Ասուլիսն ավարտվեց Վարդան Այվազյանի հայտարարությամբ. ”Տղամարդավարի ասում եմ` ՀԱԿ-ում կա՞ մի տղամարդ, որ համարձակվի ինձ հետ նույն` Չարենցավանի ընտրատարածքում մեծամասնականով առաջադրվել: Թող առաջադրվի, կտեսնենք` ում կընտրեն”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ