22 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ստատուս-քվոն երկիրը մաշում է. Սուրեն Աբրահամյան

 “Այս երկիրը մեկ չլուծված խնդիր ունի, մնացածը սրա ածանցյալներն են: Դա արդար ընտրությունների իրականացումն է”,-այսօր լրագորղների հետ հանդիպմանը հայտարարել է ՀԱԿ անդամ, “Հանրապետություն” կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյան` հավելելով, որ հասարակությունը պետք է գիտակցի, որ իշխանությունն  պետք է ձեւավորի ինքը եւ այս ամնի պատասխանատուն առաջին հերթին ինքը պետք է լինի:

“Օրակարգում արդար ընտրությունների հարցը համլետյան` լինել-չլինելու նման այս ժողովրդի գլխին կանգնած է, բոլորը`թե ընդդիմությունը, թե իշխանությունը դա գիտակցում է”,-շարունակել է Սուրեն Աբրահամյանն ու հավելել, որ այս հարցի կողքին կան նաեւ հայ-թուրքական եւ ԼՂ հարցերեը: “Պարտադրելու են լուծման գնանք` ուզենք, թե չուզենք: Այս ստատուս-քվոն երկար չենք կարող պահել, որովհետեւ ստատուս-քվոյով երկիրը մաշվում է”,-հայտարարել է Սուրեն Աբրահամյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ