26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ընտրական գործընթացի “աղավաղման” ու տեղամասերի “զոն նայողների” մասին

“Երբ սեփականաշնորհման գործընթացը գնաց, Հայաստանում մի արատավոր պրակտիկա ձեւավորվեց.հանրային ունեցվածքի սեփականաշնորհումից հետո սկսվեց պետությունը բնորոշող որոշակի ատրիբուտների սեփականաշնորհումը` էս թաղն իմն է, մանդատն իմն է, էս մարզն իմն է ու մուսուլմանական աշխարհին բնորոշ` պատգամավոր հայրը մահանում էր, որդուն էին մանդատը տալիս, եղբայրը մահանում էր, մյուս եղբորն էին տալիս”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀԱԿ անդամ “Հանրապետություն” կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեբ Աբրահամյան ու հավելել, որ Հայաստանում այսպես աղավաղվեց ընտրական գործընթացը:

 Սուրեն Աբրահամյանը նշել է, որ չի հավատում, թե Ընտրկան օրենսգրքի փոփոխությունները կկարգավորեն գործընթացը:

 “Ես երկու անգամ եղել եմ Շենգավիթի շտաբիի պետ:  Պատմեմ, թե ամնե մի տեղամասում զոն նայողն ով էր. Գյոնջալախ` Կադիլակ Սերոժ, Նորագավիթ` Կարամելի Հարութ, Ներքին Շենգավիթից Հայէլեկտրոյի ներքեւի մասը… Սրանից ձերբազատվելու համար ճիշտ կլինի, որ գնանք համամասնականի”,-ասել է Սուրեն Աբրահամյանը:

Ասուլիսի մյուս բանախոսը` ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը, շեշտել է, որ ի վերջո, ժողովուրդի ձայնն է որոշում ընտրությունների ելքը ու համաձայնվել, որ ժողովրդին “20 տարի փչացրել ենք` զոներ ստեղծելով”:

 “Այո վայրի սեփականաշնորհումը, որ սկսվեց 90-ականների կեսերին, բերեց հոգեւոր սեփականության, որ մենակ ես իրավունք ունեմ պատգամավոր դառնալ, մենակ իմ կուսակցությունն իրավունք ունի իշխանության գալ”,-ասաց նա ու հավելեց, որ այս ամենի պատճառը ժողովրդին նոր կյանքին չպատրաստելն է:

 “Մենք սոցիալիզմից եկանք նոր հասարակարգի, առանց պատրաստելու, որ մենք ստեղծում ենք մի նոր հասարակություն, որի առանցքը պետք է լինի ազնվությունը”,-նշել է Մանվել Բադեյանը: Սուրեն Աբրահամյանը Մանվել Բադեյանի վերջին դիտարկման հետ ի չհամաձայնվել ու նշել, որ հասարակությունից “քավության նոխազ” չպետք է սարքել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ