26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

“Հանրապետություն”-ը ՀԱԿ-ից 12-15 տեղ է ուզում

Նախընտրական քննարկումները սկսվել են նաեւ ՀԱԿ մաս կազմող “Հանրապետություն” կուսակցությունում: Այսօր այս մասին լրագորղներին ասել է կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանն ու նշել, որ ամեն հարց չէ, որ հարթ ու խաղաղ է որոշվում: Նրա  խոսքով,  Հանրապետություն”  կուսակցությունը վերջնական որոշում կկայացնի այն ժամանակ, երբ մեծամասնականի եւ համամասնականի վերաբերյալ  որոշումը կայացվի ՀԱԿ-ում:

“Երբ այդ որոշումը կայացվի, մեր կուսակցությունը գոնե  12-15 տեղի համար  կարող է արժանի թեկնածուներ առաջադրել,  որոնք կարող են պայքարել մեծամասնական կարգով: Համամասնականի վերաբերյալ, նորից հեշտ չէ, վերջին հաշվով 18 քաղաքական  կուսակցություններ են` ամեն մեկն իր ամբիցիաներով” ,-ասել է Սուրեն Աբրահամյանը:  Նա հավելել է, որ եթե այդ կուսակցությունները հանուն ընդհանուր նպատակի եւ շուրջ 10 տարվա պայքարի արդյունքը տեսնելու համապատասխան կեցվածք ընդունեն, ինչպես Հանրապետությունն է սեփական ամբիցիաները հանուն գործի մի կողմ դնում, ապա Կոնգրեսը ցուցակների առումով խնդիր չի ունենա:

Սուրեն Աբրահամյանը հայտարարեց, որ ինքը որեւէ պաշտոնի չի հավականում, եթե անգամ իշխանափոխություն լինի, օրենսդիր մարմին մտնելու ցանկություն էլ չունի, բայց, եթե իր վաստակն ու անունը ՀԱԿ-ին կօգնի մի քանի ձայն ավել հավաքելու, ապա ինքը դեմ չի լինի: Սուրեն Աբրահամյանը շեշտել է, որ Հանրապետությունն ամեն ինչ անելու է, որ խորհրդարանին էլ չպիտակավորեն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ