Շուշան Պետրոսյանը ձմռանը միայն ձյան է սպասում
Ըստ Մետեո TV –ի, հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի հյուսիս-արեւմտյան ցիկլոնի ազդեցությամբ: Առաջիկա օրերին դեռ պահպանվելու է այս եղանակը եւ ձյունը շարունակվելու է:
Առանձին վայրերում սպասվում է բուք` քամու ուժգնությունը 15-20 մ/վրկ, ավտոճանապարհներին` ցածր տեսանելիություն, հնարավոր է մերկասառույց:
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը գիշերը կլինի -2-4, ցերեկային ժամերին -1+1, երեկոյան -3-5:
Երեւանում ` հունվարի 20-ին տեղացած ձյունը անակնկալ էր ոմանց համար, շատերի համար` սպասված ու հաճելի:
Տարիքով փոքրերի համար ուրախություն պատճառող ձյունը վարորդներին որոշակի դժվարության առաջ է կանգնեցնել: “Չոր եղանակին նորմալ քշում էինք, էս էլ էկավ մեր գործը դժվարացրեց”,- նետեց երթուղայինի վարորդը:
“Տհաճություն է իմ համար, որովհետեւ գարուն եմ ուզում, բացի դրանից իմ մոտ ձյունն ասոցացվում է վատ տրամադրության հետ”,- դժգոհեց անցորդներից մեկը: Ոմանք էլ այս եղանակին նախընտրում են տնից դուրս չգալ եւ տանը համակարգիչների առջեւ: Նրանցից մեկը երգչուհի Շուշան Պետրոսյանն է:
“Ուրիշ ակնկալիքներ չունեմ, ձմռանը միայն ձյան եմ սպասում”,- Henaran.am-ի հարցումից չգիտես ինչու զարմացել էր երգչուհին: Շուշան Պետրոսյանը այս Ամանորն անց է կացրել Ավստրալիայում` հարազատների հետ: