10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

“Ես պայքարելու եմ մինչեւ մահ. դա ինձ համար պատվի խնդիր է”. պատգամավոր Պատրիկ Դեւեջյան

Պատրիկ Դեւեջյան

Ֆրանսիական խորհրդարանի պատգամավոր, “Միություն` հանուն ժողովրդավարական շարժման” իշխող կուսակցության անդամ Պատրիկ Դեւեջյանը հարցազրույց է տվել թուրքական “Milliyet”-ին:

Այն հարցին, թե ինչ կփոխվի, եթե ֆրանսիական Սենատն ընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, Դեւեջյանը պատասխանել է, որ նախ` Թուրքիան Ֆրանսիայում չի կարող այլեւս ժխտողական քարոզչություն իրականացնել, ինչպես նաեւ` հասարակությունն ավելի շատ տեղեկացված կինի այս խնդրի վերաբերյալ:

Նա նշել է, որ օրինագծին դեմ շատ պատգամավորներ փոխել են իրենց դիրքորոշումը Անկարայի արձագանքից հետո, ինչպես, օրինակ, Ֆրանսիայի նախկին նախագահի որդին:

Դեւեջյանը հայտնել է, որ իրեն նույնիսկ սպառնացել են: Երբ թուրքական “Hurriyet”-ը նրա դեմ ստորագրահավաք է սկսել, Եվրոպայի ողջ  թուրքերը  շուրջ 5 հազար նամակ են ուղարկել նրան, սակայն հայազգի պատգամավորը նշել է, որ պայքարելու է մինչեւ մահ, քանի որ դա իր համար պատվի խնդիր է:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ