14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

“Սեւան ազգային պարկ”-ում 10 սոճի են կտրել

Հունվարի 20-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Սեւանի բաժնում հաղորդում է ստացվել, որ “Սեւան ազգային պարկի” “Ախթամարի” տեղամասի անտառահատվածում ապօրինի ծառահատում է կատարվել:

Henaran.am-ին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 20-ին, ժամը 23.10-ին, բերման են ենթարկվել Ծովագյուղի բնակիչներ, 1990 թ. ծնված Թովմաս Թ.-ն և նրա հասակակիցներ Զավեն Թ.-ն, Արտակ Խ.-ն և Վահագն Թ.-ն, որոնք հունվարի 18-ին, ժամը 13.00-ից մինչև ժամը 14.00-ն ընկած ժամանակահատվածում նշված անտառահատվածում ապօրինի հատել են 10 սոճի:

Թովմաս Թ.-ն ներկայացրել է հանցագործության գործիք սղոցը և կացինը: Պատճառված նյութական  վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ