12 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Շնչահեղձ է արել 21-ամյա աղջկան եւ վառել. բացահայտվել է Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունը

Դեպքի վայրը

Ինչպես հաղորդում է Henaran.am-ի Գյումրիի թղթակիցը, հունվարի 21-ին ոստիկանության ձեռնարկած  միջոցառումների արդյունքում ձերբակալվել է  Գյումրիի  51-ամյա բնակիչ, նախկինում դատապարտված Գեւորգ Թադեւոսյանը: Նա մեղադրվում է  Մարի Դավթյանին սպանելու եւ դիակը հրկիզելու մեջ:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել երեկ, Գյումրիում: Պարզվել է, որ  հունվարի 20-ին, նա ժամը 16.30-ի սահմաններում, նախկին պոլիտեխնիկական ինստիտուտի քանդված մասնաշենքի 1-ին հարկում, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, բռունցքներով հարվածել է Մարի Դավթյանի ծնոտին, կպչուն ժապավենով կապել ոտքերը, գլխին պոլիէթիլենային պարկ հագցրել, եւ շնչահեղձ արել:

Հետո նա պարկը` կպչուն ժապավենով փաթաթել է աղջկա վզին, որից հետո մարմինը ծածկելով լաթի կտորներով` գնացել է տուն:

Նույն օրը ժամը 19-ի սահմաններում հետ է վերադարձել ու կնոջ վրա դիզելային վառելիք լցնելով` հրկիզել: Կատարվում է նախաքննություն:

Ըստ որոշ տեղեկությունների, մեղադրյալը այդ քայլին գնացել է` իր աղջկա պատիվը փրկելու համար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ