Հրդեհներ` լուսադեմին
Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջի, հունվարի 23-ի լուսադեմին, Իսակովի պողոտայի թիվ 52/1հասցեի մոտակայքում այրվել է Զավեն Սարգսյանին պատկանող “ՎԱԶ-21015” մակնիշի 09 ՍՍ 606 պետհամարանիշի ավտոմեքենայի ետեւի աջ անվադողը եւ դուռը:
Նույն օրը, ժամը 04.36֊-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Ֆանարջյան փողոցի թիվ 76 հասցեում գտնվող դիսպերտչերական կետի կրպակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.49-ին, մարվել 04.58֊-ին: Այրվել է թիվ 2 երթուղու դիսպերտչերական կետի կրպակը` 5 քմ:
Ժամը 05.37-ին ԱԻ նախարարության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ Երեւան-Աշտարակ ավտոճանապարհին` “CPS” բենզալցակայանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Այրվել է Հայկազ Վարդանյանին պատկանող “ՎԱԶ֊2170″ 41 ՏD 11պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը:
Ժամը 05.53-ին էլ հեռախոսազանգով ԱԻ նախարարության հերթապահին տեղեկացրել են, որ Արտաշիսյան թիվ 60շենքի հարեւանությամբ գտնվող ավտոտնակից ծուխ է դուրս գալիս: Այս մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Պարզվեց, որ ավտոտնակը նույն շենքի 33֊-րդ բնակարանի բնակիչ Կ. Գրիգորյանինն է: Ավտոտնակում այրվել են տնտեսական իրեր եւ Ա. Կարապետյանին պատկանող “ՎԱԶ֊ 2106” մակնիշի 09 ԼԼ 844 պետհամարանիշով ավտոմեքենան` ամբողջությամբ: