14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ռուսաստանի խոշորագույն բանկերից մեկը մասնաճյուղ կհիմնի ՀՀ-ում

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Ռուսաստանի խոշորագույն բանկերից մեկի` Ռոսսելխոզբանկի պատվիրակությանը` խորհրդի նախագահ Դմիտրի Պատրուշևի գլխավորությամբ:

Կողմերը քննարկել են ՀՀ-ում  բանկի ներկայացուցչության հիմնմանն առնչվող հարցեր: Դմիտրի Պատրուշևը նշել է, որ բանկը Ռուսաստանի Դաշնության ագրո-արդյունաբերական համալիրի ֆինանսավորման առաջատարներից է, այդ առումով կա մեծ փորձ, որի կիրառումը  Հայաստանում մեծապես կնպաստի երկու երկրների միջև տարբեր ոլորտներում ֆինանսատնտեսական կապերի ամրապնդմանը:

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը կարևորել է բանկի ներկայացվածությունը Հայաստանում և հույս հայտնել, որ այն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ