27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ազդեցիկ հովանավորները չօգնեցին` ‘’Քեթրին գրուպ’’-ը տուգանվեց 10 մլն դրամով

Ազոտական պարարտանյութերի եւ բանանի շուկաներում գերիշխող դիրք գրավող ‘Քեթրին գրուպ’ ընկերությունը այսօր ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից  տուգանվեց 10 մլն դրամով:

Պատճառը ոչ թե բանանի նախատոնական կտրուկ թանկացման մեջ էր, այլ գյուղացիներին վաճառվող ազոտական պարարտանյութի:

Բանն այն է, որ ‘’Քեթրին գրուպ’’-ի  հիմնադիր ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանը  ազոտական պարարտանյութերի շուկա է մտել 2 տարի առաջ ու միանգամից գրավել է գերիշխող դիրքեր, քանի որ  նրան է պատկանում շուկայի 30 %-ը:

Պարարտնայութը նրանք գնում են պարկը (50 կգ) 6200-6400 դրամով, ու վաճառում են 7000 դրամով` համաձայնության գալով ՏՄՊՊՀ-ի հետ: Սակայն ‘’Քեթրին գրուպը’’ խախտում է պայմանավորվածությունը եւ վաճառքն իրականացնում 7600 դրամով: Մանրածախ շուկայում գինը հասնում է մինչեւ 10 հազ. դրամի:

Հայտնի չէ, թե դրանից ‘’Քեթրին գրուպն’’ ինչ եկամուտներ է ունեցել, սակայն վստահ կարելի է ասել, որ այդ եկամուտը նշանակված 10 մլն դրամից քիչ է: Հանձնաժողովը նույնիսկ նախապես ցանկանում էր տուգանել 20 մլն դրամով, սակայն հաշվի առավ այն հանգամանքը, որ ‘’Քեթրին գրուպը’’ նախկինում ոչ մի անգամ չի տուգանվել:

Նշենք, որ հայ գյուղացիներն ամենաշատը հենց ազոտական պարարտանյութ են օգտագործում, ուստի դրա թանկացումը բերում է նաեւ գյուղմթերքների թանկացման: Ուստի ‘’Քեթրին գրուպին’’ ու մյուս գերիշխողներին խստորեն զգուշացրին, որ հաջորդ չարաշահումն ավելի խստորեն կպատժվի: Նշենք, որ գերիշխող դիրք գրավող մյուս ընկերություններն են` ‘’Ագրիմատկո Արմենիա’’-ն եւ  ‘’Մասիսի բերրիություն’’-ը: Ակնհայտ է, որ Հանձնաժողովի այս խիստ որոշումը մեսիջ է նաեւ այս ընկերություններին, որպեսզի վերջիններս խուսափեն պարարտանյութը թանկացնելուց:

Նշենք սակայն, որ պարարտնանյութի սեզոնային թանկացումները սովորական երեւույթ են մեր շուկայում, ու դա տեղի է ունենում սովորաբար մայիսին, երբ դրա նկատմամբ պահանջարկը կտրուկ աճում է: Մինչ այսօր կառավարությունը չի կարողացել կանխել սեզոնային այդ սպեկուլյացիան, իսկ թե որքանո՞վ դա կհաջողի 2012-ին` ցույց կտա ժամանակը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ