31 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

“Բոլոր հարցերով դիմեք Անժելա Սարգսյանին”. Մարինա Արայան

Ինչպես արդեն տեղեկացրել էր Henaran.am-ը, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ ռեժիմով սկսվեց դերասանուհի Անժելա Սարգսյանի “տղամարդու”՝ Կարեն Արայանի դատավարությունը:

Կարեն Արայանը կալանավորվել է անցած տարվա հոկտեմբերի 5-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել  այն բանի համար, որ նա ապօրինի տարածել է Անժելա Սարգսյանի եւ նրա ամուսնու` Ղազար Ավետիսյանի անձնական եւ  ընտանեկան կյանքի գաղտնիք համարվող, միաժամանակ պոռնկագրաֆիկ բնույթ ունեցող լուսանկարները:

Դատական նիստին ներկա էր Կարեն Արայանի մայրը` Մարինա Արայանը, ով շատ հուզված էր եւ թույլ չտվեց իրեն լուսանկարել:

‘’Բոլոր հարցերով դիմեք Անժելա Սարգսյանին, ես ասելու բան չունեմ’’,- ասաց Մարինա Արայանը:

Henaran.am-ի տեղեկություններով` Անժելա Սարգսյանը չի ներկայացել դատական նիստին: Ի դեպ, Անժելա Սարգսյանը եւ իր հարազատները գաղտնի են պահում իրենց փաստաբանի անունը: Մոտ երկու ժամ է, ինչ  շարունակվում է դատական նիստը: Որպես վկա հրավիրվել են նաեւ “Ուր է իմ տղամարդը” սերիալի դերասանները:

Նրանց խոսքով “խաբար չեն թե խի են կանչել”: Այդպես էլ նրանք չհարցաքննվեցին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ