24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Անգլերենի դասընթաց, չամուսնացած փոխնախարարներ ու … Հրայր Թովմասյանը լուծում կտա խնդիրներին/վիդեո/

Յուրաքանչյուր նախարար տարվա սկզբին պետք է ներկայացնի, թե ինչ է պատրաստվում անել եւ տարվա վերջում ասի, թե ինչն է կատարել, ինչը` ոչ:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ու հավելեց, որ միայն պատգամավորները չպետք է հաշվետու լինեն: Նրա խոսքով, այս ավանդույթը կառավարությունը փորձում է ներդնել:

Հրայր Թովմասյանն արդարադատության ոլորտի այս տարվա գերակա խնդիրների մեջ առաջինն առանձնացրեց համակարգի աշխատողների համար նորմալ աշխատանքային եւ խրախուսման պայմանների ստեղծումը:

Նա տեղեկացրեց, որ նախարարության 50  աշխատակիցներ արդեն անգլերենի դասընթացների են հաճախում: Հրայր Թովմասյանը խոստովանեց, որ այս հարցում “էգոիստական” մոտեցում է ցուցաբերում եւ նախապատվություն տալիս լեզուներին տիրապետող աշխատակիցներին:  50-60 աշխատողների համար սպորտդահլիճներ հաճախելու փաթեթներ են գործում: Նախարարի խոսքով, վճարելով 20 հազար դրամ, աշխատողների` սպորտդահլիճ  հաճախելու առյուծի բաժինը կհոգա նախարարությունը: Հրայր Թովմասյանը մտադիր է լուծել նաեւ իր աշխատողների տրանսպորտի եւ բուֆետի խնդիրները:

Արդարադատության նախարարը մտադիր է հավելավճարների համակարգ ներդնել: Նախարարի խոսքով, նախորդ տարվա ընթացքում էլ եղել են աշխատակիցներ, որոնք իրենց աշխատավարձի 50 կամ 100 տոկոսի չափով հավելավճարներ են ստացել:

“Աշխատակիցը կարող է ստանալ աշխատավարձի 3-ից 4 անգամ ավելի, մյուսը կարող է դա չստանալ”,-նշեց նախարարն ու հավելեց, որ այս ամենից կօգտվեն արդյունավետ աշխատող աշխատակիցները: Խրախուսման համակարգի ներդրմամբ, Հրայր Թովմասյանը մտադիր է լուծել նաեւ նախարարության չամուսնացած կադրերի խնդիրը:

“ Չորս փոխնախարարները ամուսնացած չեն, միգուցե սա նպաստի, որ նրանք ամուսնանան”,-հայտարարեց արդարադատության նախարարն ու հավելեց, որ հավելավճարներից կօգտվեն շատ երեխա ունեցող աշխատակիցները: Նախարարի խոսքով, այս քայլերը մրցակցություն կստեղծեն աշխատողների միջեւ եւ կնպաստեն աշխատանքի որակի բարձրացմանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ