09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Նկարահանման հրապարակում դժբախտ պատահարից զոհվել է համաշխարհային կինոյի մեծերից մեկը

Կյանքի 77-րդ տարում դժբախտ պատահարից նկարահանման հրապարակում զոհվեց համաշխարհային կինոյի մեծերից մեկը` հույն ռեժիսոր Թեոդորոս Անգելոպուլոսը: Թեո Անգելոպուլոսը “Ոսկե ծիրան” կինոփառատոնի պատվավոր հյուրն էր 2010 թվականին: Այդ տարի տեղի ունեցավ Մաեստրոյի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը եւ նրան հանձնվեց “Փարաջանովյան Թալեր” մրցանակը` համաշխարհային կինոյում մեծ վաստակի համար:

Մենք ջերմությամբ ենք վերհիշում նրա խորը դատողությունները վարպետության դասի ժամանակ, իսկական մեծերին հատուկ համեստությունը, անկեղծ հետաքրքրությունը Հայաստանի եւ հայ մշակույթի հանդեպ: Նա աշխատում էր որքան հնարավոր է շատ շրջել եւ շատ բան տեսնել, միգուցե թաքուն միտք ունենեալով օրերից մի օր ֆիլմ նկարահանել Հայաստանում: Ավաղ, ճակատագիրն այլ կերպ ցանկացավ:

Henaran.am-ին հաղորդում են ‘Ոսկե ծիրան‘ կինոփառատոնի լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ