Այսուհետ ավելի պարզ կլինի` երբ դիմել և երբ չդիմել Մարդու իրավունքների պաշտպանին
Այսօր գործարկվել է Մարդու իրավունքների պաշտպանի նոր ինտերտնետային կայքէջը`www.pashtpan.am:
Նոր կայքի միջոցով այսուհետ մարդիկ կարող են առցանց դիմել Պաշտպանին: Դիմելու ձևը և կարգը հստակ ներկայացված է կայքում:
Շատ մարդիկ տեղյակ չլինելով Պաշպանի` օրենքով սահմանված լիազորություններին, հաճախ դիմում են այնպիսի խնդիրներով, որոնք չեն կարող լուծվել այս մարմնի գործառույթների շրջանակում: Այժմ արդեն նոր կայքում հստակ և մատչելի ներկայացված են երբ դիմել և երբ չդիմել Պաշտպանին:
Կայքի նորույթներից է նաև ‘Հենց այս պահին’ էջը, որտեղ ներկայացված է Պաշտպանի վարույթում եղած դիմումների շաբաթական վիճակագրությունը, պետական մարմինների կողմից թույլ տրված իրավախախտումները, ինչպես նաև նման իրավախախտումների կանխման և վերացման ամենավերջին դեպքերը:
Ի դեպ, ֆեյսբուքում միաժամանակ բացվել է ‘Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ’ (http://www.facebook.com/
Henaran.am-ին փոխանցում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից