06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

“Վիվասել”-ը չի դառնա “Բարգավաճ Հայաստան”. Հայկական ժամանակ

“Վիվասել” ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը “Հայկական ժամանակ”-ի թղթակցի հարցին ի պատասխան ըստ էության հերքել է լուրերն այն մասին, թե ընդգրկվելու է “Բարգավաճ Հայաստան” կուսակցության համամասանական ցուցակում:
“Ռալֆ Յիրիկյանը բազմիցս հայտարարել է եւ վերահասատատում է, որ ոչ միայն չունի որեւէ քաղաքական պաշտոնում ընտրվելու կամ նշանակվելու հավակնություն, այլեւ՝ որեւէ առնչություն քաղաքականության հետ”,-թերթի գրավոր հարցերին այսպես է պատասխանել “Վիվասել” ընկերության մամլո խոսնակ Վահե Իսահակյանը:

Սա նշանակում է, որ Յիրիկյանը չի առաջադրվի նաեւ մեծամասնական ընտրակարգով: Յիրիկյանը պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավական հնարավորություն չունի էլ, որովհետեւ ՀՀ քաղաքացիություն ստացել է 2009թ. մայիսին:

Այս մասին նույնպես թերթին ասել է Վահե Իսահակյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ