22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հեղինեն “դոշ է տալու”, մնացած տեղերը ՕԵԿ-ը վաճառում է. Երկիր

Ինչպես տեղեկացնում է “Երկիր” օրաթերթը, ՕԵԿ-ում աճուրդն հայտարարված է: Ավանդույթի համաձայն՝ ԱԺ-ում հայտնվելու ցանկություն ունեցողները պետք է մանդատն “արդար քրտինքով” նվաճեն, այսինքն՝ վճարեն:

Սակայն սա չի վերաբերում բոլոր պատգամավորներին: Օրինակ, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը չի վճարելու, նա, իհարկե, լինելու է ՕԵԿ-ի համամասնական ցուցակում շատ ավելի թանկ գնով՝ նրա ուսերին է ՕԵԿ-ի վարկանիշը  “դոշ տված” պաշտպանելու պարտականությունը:

ՕԵԿ-ին մոտ կանգնած “Երկրի” աղբյուրները պնդում են, որ կուսակցությունում նեղված մթնոլորտ է, կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն էլ անտրամադիր է եւ ոչ ոքի հետ շփվել չի ցանկանում:

“Ըստ մեկ այլ աղբյուրի՝ նրան արդեն տեղեկացրել են, որ ՕԵԿ-ին 7 տեղից ավել չեն տալու, իսկ նա ընկել է մտածմունքի մեջ, թե ինչպես բաժանի այդ 7 տեղերը, երբ շատերին է խոստացել: Ի դեպ, չար լեզուներն ասում են, որ ՕԵԿ-ի մեկ մանդատի արժեքը ԱՄՆ դոլարով վեցանիշ թիվ է կազմում: Ի՞նչ իմանաս…”,-ենթադրում է “Երկիրը”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ