23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հրայր Կարապետյանը` բանակի խնդիրների մասին

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանն անդրադարձավ նաև հայկական բանակում գոյություն ունեցող օբյեկտիվ և սուբյեկտիվ խնդիրներին:

‘Օբյեկտիվ խնդիրներից է այն, որ մենք դեռևս չենք կարողանում սոցիալ-տնտեսական անհրաժեշտ պայմաններ ապահովել մշտական զինծառայողների համար, կան խնդիրներ նահատակված ազատամարտիկների որոշ ընտանիքներին նպաստներ տալու առումով’,- ասաց Հրայր Կարապետյանը:

Նա նշեց, որ օրեր առաջ ՀՀ զինդատախազին խնդրել է գործ առ գործ գրավոր ներկայացնել խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ընտանիքների  դատական գործաընթացներին ուղղված պահանջները:

‘Ավաղ նրանց որդիներին այլևս հնարավոր չէ ետ վերադարձնել, բայց պետք է արվի ամեն ինչ, որ արդար դատական քննություն լինի, և մեղավորները պատժվեն’,-  նշեց Հրայր Կարապետյանը` հույս հայտնելով, որ մեկ շաբաթվա ընթացքում  այդ ընտանիքները միգուցե կստանան իրենց հարցերի պատասխանները:

Նա տեղեկացրեց, որ վերջին զորակոչի ժամանակ 200 զինակոչիկներ ետ են ուղարկվել` հիվանդ լինելու պատճառով: Ըստ պատգամավորի, պատճառն այն է, որ այդ զինակոչիկները այն պատանիներն են, որոնք ծնվել են 1992-93 թվականներին, երբ ամնարդկային ծանր պայմաններ էին Հայաստանում: Սակայն դրանից դեմոգրաֆիական պատկերը բանակում չի փոխվում, քանի որ այդ զինակոչիկներին լրացնում են պայմանագրային զինծառայողները:

Հրայր Կարապետյանը շեշտեց, որ կողմ է բանակի հետ կապված հրապարակայնությանը, բայց դեմ է այն շահարկումներին, որոնք կվնասեն Հայաստանի  ազգային շահին:

‘Անգամ պատգամավորներից եմ լսել, որ բանակի մասին այսինչ հրապարակումը եթե չլիներ, այսինչ դեպքը չէր լինի, սակայն ես գտնում եմ, որ հրապարակայնությունը զգոնության միջոց է’- ասաց Հրայր Կարապետյանը: Ի դեպ, նրա որդիներից մեկը ներկայումս ծառայության մեջ է՝ սպա է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ