24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

… Ուզում եք հրամանտարիս դեմ խոսեմ. Մարգար Օհանյանի գործով անցնող վկան հրաժարվում է նախնական ցուցմունքից

Այսօր ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի եւ մյուսների գործով դատաքննության չորրորդ նիստում դատարանը շարունակեց լսել վկաներին: Դատակոչված հինգ վկաներից մեկը չէր ներկայացել: Ըստ դատարան ուղարկված փաստաթղթերի` վկա Մերուժան Կարապետյանը տառապում է հիպերտոնիա հիվանդությամբ, բուժվում է Սպիտակի բժշկական կենտրոնում եւ չի կարող գալ մայրաքաղաք:

Հարցաքննվող առաջին վկան Եղիշե Ենգիաբարյանն ասաց, որ ինքը իր գումարտակի հասանելիք բենզինը ստացել է, բողոքներ չեն եղել: Պետական մեղադրողի` Հարություն Հարությունյանի հարցմանը, թե նախաքննությանը կարող է այլ բան է ասել, դատարանում` այլ, վկան հերքեց:

“Ուղղակի հարց տվեցին, ասացին, յուրացում բենզինի չի եղել, պատասխանեցի, որ լսել եմ խոսակցություններ, բայց չեմ առնչվել: Կոնկրետ ես իմ բաժինը ստացել եմ”,-ասաց Եղիշե Ենգիբարյանը: Վերջինիս կարծես նյարդայնացնում էին դատախազի հարցերը, եւ նա ասաց, ուզում եք հրամանտարիս դեմ խոսեմ` չեմ կարա, էդպիսի բան չի եղել, պակասորդ չկար:

Դատախազը, ի վերջո, էական հակասություն տեսնելով նախաքննական ցուցմունքի հետ, դատարանին միջնորդեց, որ քննչականին տրված նախնական ցուցմունքը հրապարակվի դատարանում: Այս պահին ցուցմունքը հրապարակվում է: Ցուցմունքի հրապարակումից հետո վկան ասաց, որ քննիչը այն ժամանակ թելադրեց, ես էլ գրեցի: “Այսինքն ասաց, որ եթե ես պակաս չեմ ստացել, բայց լսել եմ խոսկացություններ, պիտի գրեմ”-ասաց վկան: Ենիգբարյանի նախկին պետ Մարգար Օհանյանը վկայից հարցրեց, թե որն է լիարժեք ցուցմունքը` դատարանում ասվածը թե նախաքննական մարմնին տվածը: Վկան  ասաց, որ  դատարանում տվածը  եւ  որ նախաքննականի ժամանակ էլ չի ստել: Ինքը նույն բաները ասել է’:

Վկա Հենրիկ Հովհաննիսյանը  դատարանում հայտարարեց, թե գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանից ստացել է 6 հազար լիտր բենզին, սակայն հաշվետվություններում ներկայացրել է 15 հազար: Ըստ վկայի, պատճառաբանել են, որ  անվադողեր ու պահեստամասեր են գնելու: 2-րդ գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար Սերյոժա Հակոբյանն էլ  ամսական ստացել է 4-4.5 տոննա  բենզին, սակայն տարբեր ամիսների համար  ստորագրել է տարբեր  թվերի տակ:

Հետաքրքիր է, որ վկաները  Մարգար Օհանյանի անունը չտվեցին: Բոլորը հայտարարեցին, որ բենզինի կտրոնները ստացել են Ստեփան Կարախանյանից:

Դատական հաջորդ նիստը կշարունակվի փետրվարի 2-ին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ