15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Առաջավորաց պահքը սկսվել է

Հունվարի 30-ից սկսվում է Առաջավորաց պահքը: Այն տեւում է հինգ օր` այս տարի մինչեւ փետրվարի 3-ը ներառյալ, եւ հատուկ է միայն Հայ առաքելական եկեղեցուն:

Խոր Վիրապից ելնելուց հետո Սուրբ Գրիգորը Տիրոջ հրաշքով դարձի եկած Տրդատ արքային, հայոց մեծամեծերին ու ողջ ժողովրդին, նախքան մկրտելը, 65 օր շարունակ Քրիստոսին ու նրա հավատքն էր քարոզում եւ այդ օրերից 5-ի ընթացքում պատվիրեց պահքով ապաշխարել:

Այդ հինգ օրերին ժողովուրդն ու արքան իրենց ոչ միայն իրեն զրկել էին կերակուրներից, այլ ինչպես պահանջում է իսկական եւ Աստծու կողմից ընդունելի պահքը, մեծապես զղջում էր իր նախկին հեթանոսական, անբարո կյանքի եւ բոլոր տեսակ մեղքերի համար, մանավանդ հայոց արքան ու մեծամեծերը, որոնք Քրիստոսի հավատքի պատճառով Սուրբ Գրիգորին բազմաթիվ տանջանքների ենթարկելուց հետո օձալից ու խավար խոր փոսը` վիրապն էին գցել, իսկ Հռիփսիմյան կույսերին չարչարելով սպանել:

Հնում պահք ասելով հասկանում էին մեր այսօրվա ծոմը, այսինքն՝ ընդհանրապես ոչինչ չէին ուտում (ջրի սակավ գործածությամբ) կամ ուտում էին միայն սակավ բանջարեղեն: Բայց հետագայում բանջարեղենին ավելացան բուսական ծագում ունեցող նաեւ այլ կերակուրներն ու մեղրը, եւ տարբերակում մտավ պահքի ու ծոմի միջեւ` ծոմը դարձնելով պահքի ավելի խիստ տեսակը: Այսօր Առաջավորաց պահքը պահելու կերպը` ծոմ, թե սովորական պահք, թողնված է հավատացյալի կամքին։

 Առաջավորքը, որին կիրակի օրը նախորդում է իր Բարեկենդանը (պահքի շրջանին նախորդող ուրախության օր) սկսում են պահել Մեծ Պահքից 3 եւ Զատկի տոնից 10 շաբաթ առաջ։

Առաջավորքը պահում են 5 օր` երկուշաբթիից մինչեւ ուրբաթ ներառյալ, որին շաբաթ օրը հաջորդում է Սուրբ Սարգսի տոնը (այս տոնի պատճառով Առաջավորաց պահքը հաճախ կոչում են Սուրբ Սարգսի պահք, սակայն նախընտրելի է գործածել պահքի բուն անունը):

Փետրվարի 3-ի երեկոյան անհրաժեշտ է գնալ եկեղեցի, մասնակցել երեկոյան ժամերգության, իսկ հաջորդ օրը` Ս. Սարգսի տոնին, մասնակցել Ս. Պատարագին եւ հաղորդվել, որով եւ դուրս գալ պահքից:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ