23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

100 տոկոս համամասնական ընտրակարգը չի կա­րող համարվել առաջընթաց. կառավարությունը մերժեց պատգամավորներին

Քիչ առաջ կառավարությունը մերժեց ԱԺ պատգամավորներ Ստյոպա Սաֆար­յա­նի, Արծվիկ Մինասյանի, Վահան Հովհաննիսյանի եւ Արմեն Մարտիրոսյանի` օրենսդրական նա­խա­ձեռնության կարգով ներկայացրած “ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին”, “Ազգային ժողովի կանոնակարգ” ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին” եւ “Սահմանադրական դատարանի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին” ՀՀ օրենքների նախագծերը:

Ներկայացնելով կառավարության բացասական եզրակացության հիմնավորումը ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանն ասաց, որ ներկայացված նախագծերի փաթեթով առաջարկվող ՀՀ ԱԺ ընտրությունները 100 տոկոս համամասնական ընտրակարգով անցկացնելու հա­մար  գործնականում առկա են մի շարք հիմնախնդիրներ, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել  նախ­քան օրենսդրական համապատասխան փոփոխություններ նախատեսելը:

“Գտնում ենք, որ Ազգային ժողովի կազմավորման կարգը սահմանելու հարցում անհրաժեշտ է ոչ միայն համակողմանիորեն իրականացված վերլուծությունների արդյունքում գնահատել օրենս­դրա­կան փոփոխությունների նպատակահարմարությունն ու անհրաժեշտությունը, այլեւ հաշվի առնել օբյեկտիվորեն գոյություն ունեցող մի շարք հանգամանքներ”,-ասաց փոխնախարարը: Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ տարբեր երկրներում ընտրակարգի այս կամ այն ձեւի առկայությունը պայմանավորված է բազմաթիվ հանգամանքներով: Որեւէ համակարգի միանշանակ ընտրությունն ինքնին կապ չունի ընտրական գործընթացի արդ­յունավետության հետ:

Հայաստանի Հանրապետությունում, որպես կիսանախագահական կառավարման ձեւ ունեցող պետություն, հա­մասնականին զուգահեռ մեծամասնական ընտրակարգի առկայությունը հանդիսանում է այն երաշխիքը, որն ապահովում է կոնկրետ պատգամավորի կողմից բնակչության որոշակի հատվածի շահերը ներկայացնելու հնա­րա­վո­րու­թյու­նը:

Ակնհայտ է նաեւ, որ պառլամենտական մեծամասնություն կարող է ձեւավորվել միայն հա­մա­մասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներից, քանի որ վերջիններիս թիվը խորհրդա­րանում զգալիորեն գերակայում է մեծամասնական ընտրակարգով ընտրված պատ­գա­մա­վորների քանակից եւ, բացի դրանից, չի բացառվում նաեւ մեծամասնական ընտրակարգով ընտ­րվեն նաեւ համամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորներ:

“Մեծամաս­նա­կան ընտրակարգի առկայությունն ինքնին որեւէ կերպ չի կարող անդրադառնալ ընտրական գործընթացի, այդ թվում` ընտրվելու իրավունքի արդյունավետ իրականացման վրա: Ընդհա­կա­ռա­կը` այս համակարգը հնարավորություն է տալիս ընտրողների այն զանգվածին, որոնք չեն ցան­կանում իրենց ձայնը տալ որեւէ կուսակցության կամ կուսակցական դաշինքի, որոշելու իրենց կող­մից նախընտրած թեկնածուին` կուսակցություններից դուրս”,-նշված է կառավարության հիմնավորման մեջ:

Նշվում է նաեւ, որ մեծամասնական ընտրակարգի առկայությունը չի բացառում որեւէ կուսակ­ցու­թյա­նը հարող կամ դրա անդամ հանդիսացող թեկնածուի ընտրությունը հենց մեծամասնական ընտրա­կարգով, հետեւաբար, անցումը 100 տոկոս համամասնական ընտրակարգի ինքնին չի կա­րող համարվել առաջընթաց գործող ընտրակարգի համեմատ: Կառավարությունը գտնում է, որ այս փուլում այդ ան­ցումը ժամանակավրեպ է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ