27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայ մտավորականների կարծիքով` Էլեկտրոնային մամուլն առավել ազատ է

՛՛Էլեկտրոնային լրատվական դաշտը չափազանց խճողված է, և գալիք ընտրություններում նրանց դերը մեծանալու է, սակայն հանրության համար դժվար կլինի տարբերակել հուսալի լրատվամիջոցներին անհուսալիներից՛՛,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Ազգ՛՛ օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը` մեկնաբանելով նախընտրական շրջանում լրատվամիջոցների աշխատանքը:

Ասուլիսի մյուս բանախոսը` գրող Մերուժան Տեր-Գուլանյանն ասաց, որ երբեք Հայաստանում մամուլը անքան ազատ չի եղել, որքան հիմա, սակայն դա վերաբերում է առայժմ տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներին,քանի որ հենց էլեկտրոնային լրատվամիջոցները նպաստեցին, որ ընթերցողը կապ հաստատի լրատվամիջոցի հետ, լինի մեկնաբան կամ վերլուծող:

՛՛Խնդիրն այն է, որքան ազնիվ են լինելու տեղեկատվության մասին վկայողները, հուսալի են, թե ոչ, և ես հույս ունեմ, որ լրատվամիջոցները ոչ թե գործարքի  մեջ կմտնեն, ու պարսավագրեր կազմելով զբաղվեն,  այլ կլուսաբանեն երեւույթներն ըստ էության՛՛,- ասաց Մերուժան Տեր-Գուլանյանը:

Անդրադառնալով վերջին շրջանում բուռն քննարկվող թեմաները պատգամավոր դառնալ ցանկացող լրագրողների վերաբերյալ, Մերուժան Տեր -Գուլանյանը կարծիք հայտնեց, որ շատ ողջունելի է, որ լավ լրագրողները հայտնվեն խորհրդարանում: Նա օրինակ բերեց Նաիրա Զոհրաբյանին, ով փայլուն լրագրող էր, և հիմա էլ լավ աշխատող պատգամավոր է, ինչպես նաեւ Լիլիթ Գալստյանին, ով նախկինում թարգմանիչ-լրագրող է եղել:

՛՛Իսկ ինչու՞չպետք է լրագրողները լինեն խորհրդարանում ու աշխատեն, ինչու՞ այնտեղ կարող են լինել օրենսդրությունից հեռու մարդիկ, այն դեպքում, երբ շատ վտանգավոր է փող ունեցող մարդուն տալ նաեւ պատգամավորական մանդատ՛՛,- կարծիք հայտնեց գրողը հավելելով, որ լրագրողը  կիրթ մշակույթ կարող է ներդնել խորհրդարանում, նա կարող է ժպտալ մարդկանց և  բարյացակամ պատասխանել հարցերին:

Մերուժան Տեր Գուլանյանի խոսքով միայն մի վերապահում կա, որ խորհրդարան պետք է գնա այն լրագրողը, ում մոտ մասնագիտական աշխարհընկալումը վերածվել է աշխարհայացքի :

՛՛ Կուզենայի, որ խորհրդարան գնային  հայրենիք հագած երիտասարդ լրագրողներ, որոնք տիրապետում են գրագետ մտքին  և  օտար լեզուներին,- ասաց գրողը` հավելելով, որ ինքն արդեն երկու անգամ եղել է պատգամավոր, և հիմա էլ ցանկություն չունի խորհրդարան մտնել:

՛՛Ազգ՛՛ թերթի գլխավոր խմբագրի կարծիքով առավել վտանգավոր կլինի, եթե պատգամավոր դարձած լրագրողներն անձամբ հովանավորվեն արտախորհրդարանական ուժերի կողմից:

՛՛Ես նույնպես պատգամավոր դառնալու ոչ միտք ունեմ, ոչ ցանկություն՛՛,- եզրափակեց Հակոբ Ավետիքյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ