30 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հակադեպրեսանտներն իմպոտենցիա են առաջացնում

Նոր հետազոտությունների համաձայն հակադեպրեսանտների հակադարձ էֆեկտների շարքին կարելի է դասել նաեւ այն, որ դրանք կարող են տղամարդկանց մոտ անպտղություն առաջացնել:

Հակադեպրեսանտներն այսօր համարվում են ամենահայտնի դեղամիջոցները զարգացած երկրներում: Չնայած որ հոգեբանները, սրտաբանները եւ նյարդաբանները շատ հաճախ են նշանակում հակադեպրեսանտներ, դրանք կարող են առաջացնել աղեստամոքսային տրակտի խանգարում, սրտխառնոց, ավելորդ քաշ, անքնության, սեքսուալ ցանկությունների նվազման եւ իմպոտենցիայի  պատճառ են դառնում, ինչպես նաեւ օրգազմ ապրելու դժվարություններ են առաջացնում:

Վերջերս մասնագետները պարզել են նաեւ, որ հակադեպրեսանտները ազդում են նաեւ տղամարդկանց վերարտադրողական ֆունկցիայի վրա: Սերմնահեղուկի ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ հակադեպրեսանտներ ընդունելու դեպքում դրա քանակն ուղիղ կիսով չափ կրճատվում է, այն փոխում է կառուցվածքը եւ ուղղությունը: Այս փոփոխությունները տեղի են ունենում դեղամիջոցի ընդունելուց մեկ ամիս հետո, իսկ 3 ամսից հետո խնդիրն արդեն լուրջ մասշտաբների է հասնում: Այդ պատճառով էլ հակադեպրեսանտներ ընդունելու ընթացքում բեղմնավորման հավանականությունը շատ քիչ է:

Մասնագետները կարծում են, որ սերմնահեղուկը իր նորմալ վիճակին է վերադառնում դեղամիջոցն ընդունելու կուրսն ավարտելուց հետո: Այդ գործընթացը տեւում է 64 օր, քանի որ օրգանիզմը կարիք ունի նոր սերմնահեղուկ արտադրել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ