13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Թուրքիան ռազմամթերք է մատակարարում Սիրիային

Չնայած գոյություն ունեցող պատժամիջոցներին, սիրիական իշխանությունները Թուրքիայից սարքավորումներ են ստանում պաշտպանական արտադրության համար, հաղորդում է “The Times”-ը:

Հրապարակային ելույթներում թուրքական իշխանությունները պաշտպանում են սիրիացի ընդդիմադիրներին, որոնք պահանջում են Ալ-Ասադի պաշտոնաթողումը: Սակայն հատուկ ծառայությունների տվյալներով նրանք ռազմամթերք են ապահովում Սիրիայի համար Իրանից, Չինաստանից եւ մի շարք այլ երկրներից:

Հրատարակչության տվյալներով` Թուրքիայից գաղտնի օգնություն է ստանում Գիտա-հետազոտական կենտրոնը Դամասկոսում, որը զրահ է մշակում ռազմական տեխնիկայի համար, ինչպես նաեւ ռազմամթերք` սիրիական բանակի եւ ոստիկանության համար: Այդ հաստատության հանդեպ Եվրամիության եւ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ են գործում, սակայն կենտրոնի հետ սահմանափակ շփում ունեն թուրքական 3 ընկերություն:

Անկարայում Դամասկոսի հետ համագործակցությունն անվանում են “հիմարություն”:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ