15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մի շարք ՀԿ-ների հայտարարությունը` Սումգայիթյան ոճրագործության կապակցությամբ

 

Այսօր, 1988թ. Սումգայիթի հայահալած ոճրագործության տարելիցի առթիվ Ծիծեռնակաբերդում կազմակերպված սգո երթի եւ ոգեկեչման արարողության մասնակից կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ, որը ներկայացվում է ստորեւ:

‘ Փախստականների հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների եւ հայրենակցական միությունների ներկայացուցիչներս, այսօր մասնակցելով 1988թ. փետրվարին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում իրականացված հայահալած, արյունալի ոճրագործությունների տարելիցի առթիվ կազմակերպված բազմամարդ սգո երթին եւ ոգեկոչման արարողությանը` մեր միասնական, արդարացի բողոքն ենք հայտնում Ադրբեջանի իշխանությունների կողմից տակավին շարունակվող ուրացման քաղաքականության եւ զեղծարար գործելաոճի հանդեպ:

Մենք միաժամանակ ակնկալում ենք աշխարհի ողջ ժողովրդավար հանրության եւ առաջադեմ երկրների արդարամտորեն խիստ, իրատեսորեն համարժեք եւ նախանձախնդիր գնահատականը` լուսավորյալ 20-րդ դարում հայ ժողովրդին` մարդատյաց հարեւանների ջանքերով, երիցս պատուհասած արյունալի, հայատյաց, զանգվածային բարբարոսությունների վերաբերյալ: Իսկ դրանք այնքան ցայտուն եւ ակնհայտ են, որ չի զգացվում լրացուցիչ ապացույցների կարիք:

Այսպես. 1988թ. փետրվարին Սումգայիթ քաղաքում ադրբեջանցիների արյունալի բարբարոսություններին զոհ են գնացել բացառապես ազգությամբ հայ 100-ից ավելի խաղաղ քաղաքացիներ: Նրանց գերակշիռ մասը խոշտանգվել ապա եւ ուղղակի ողջակիզվել է արյան ծարավի աբոխի աչքի առջեւ: Ավելի քան 18 հազար խաղաղ հայեր ենթարկվել են դաժան ծեծի եւ կտտանքների, որից հետո վտարվել են իրենց տներից եւ զրկվել ունեցվածքից: Իսկ զոհի ընտրոթյան միակ չափանիշը եղել է տվյալ անձի ազգային պատկանելիությունը: Հանգամանք, որը բազմիցս խոստովանել են հենց իրենք` Ադրբեջանի անցյալ եւ ներկա իշխանավորները:

Մենք համոզված ենք, եւ դրա համար առկա են բոլոր հիմքերը, որ 1988թ. փետրվարին Սումգայիթ քաղաքում Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացված արյունալի ոճրագործությունները հետապնդել են մեկ նպատակ` իսպառ բնաջնջել հայկական տարրը Ադրբեջանի ողջ տարածքում: Հետեւապես, ելնելով ՄԱԿ-ի 1948թ. դեկտեմբերի 9-ի ,,Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ դրա համար պատժի ենթարկելու մասին,, կոնվենցիայից, մենք` Հայաստանում հավատարմագրված դեսպանատների եւ միջազգային կառույցների միջոցով, դիմում եւ հորդորում ենք առաջադեմ երկրների Կառավարություններին եւ աշխարհի բոլոր ազնիվ մարդկանց` 1988թ. փետրվարին Սումգայիթ քաղաքում Ադրբեջանի իշխանությունների սանձազերծած բռնությունները որակել եւ միջազգայնորեն ճանաչել որպես ցեղասպանություն:

 

Հայտարարությանը միացել են հետեւյալ կազմակերպությունները.

Հայ փախստականների ,,Ահազանգ,, հ/կ նախագահ Գրիշա Օգանեղով

,,Ժողովրդավարություն եւ Աշխատանք,, կուսակցության նախագահ Սպարտակ Մելիքյան

,,Գարդմանա երկիր,, հ/կ նախագան Ալեքսանդր Տերյան

,,Ղարաբաղ,, բռնագաղթվածների եւ զոհված ազատամարտիկների ընտանիքներին աջակցող հ/կ նախագահ Սիրվարդ Գալստյան

,,Զանգեզուր,, զոհված ազատամարտիկների հ/կ նախագահ Արամ Մելքումյան

,,Ընդդեմ իրավական կամայականության,, հ/կ նախագահ Միքայել Արամյան

,,Երեւանի զոհված եւ հաշմանդամ ազատամարտիկների սոցիալապես անապահով ընտանիքներ,, հ/կ նախագահ Ալբինա Առաքելյան

,,Ագրարիի,, փախստական-ֆերմերների միություն,, բարեգործական հ/կ նախագահ Նելի Ղուկասյան

,,Երջանիկ,, մանկական-բարեգործական հ/կ նախագահ Իննա Ակոպովա

,,Պոտենցիալ,, փախստական-մտավորականների միություն,, բարեգործական հ/կ նախագահ Կարինե Ասատուրյան

,,Քարավան – 88,, բարեգործական հ/կ նախագահ Զոյա Ջուլհակյան

,,Վիրահայերի միասնություն,, հ/կ նախագահ Տաճատ Վարդապետյան

,,Համայնք եւ իրավունք,, հ/կ նախագահ Սամվել Մկրտչյան

Henaran.am -ին հաղորդում են Փաստարկ ակումբի մամլո գրասենյակից

 

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ